Երկիրը գցեք ոտքներիդ: Հետո չասեք` ով կիմանար սենց կլինի
Advertisement 1000 x 90

Երկիրը գցեք ոտքներիդ: Հետո չասեք` ով կիմանար սենց կլինի

Երկիրը գցեք ոտքներիդ: Հետո չասեք` ով կիմանար սենց կլինի:

Էսօր ՀՀ-ն ունի 244 դատավոր, գերծանրաբեռնված դատարաններ, գործը դատավորներին հանձնելու էլեկտրոնային համակարգ (մարդը չի միջամտում, համակարգնա ընտրում): Վաղը էդ դատավորները հրաժարական տան, փաստացի իշխանության երեք ճյուղերից մեկը տապալվի գործադիրի կողմից, մենք կարող ենք արձանագրել պետական ապարատի կրախ, պետականության կրախ, պետականության` անկախությունից ի վեր գրանցած որոշակի համակարգային զարգացումը հետ կշպրտվի ու կհասնի զրոյական կետի: Բայց կարևորը դուք դուխով, կարևորն ամեն ինչ ժողովրդի անունից, ժողովրդի համար: Դուք շարունակեք ցնծալ, ձեր հանդեսը չեմ փչացնում: Ուղղակի արձանագրում եմ…

հ.գ. քննարկման չեմ մտնելու: Հավես չունեմ, իմ ներսի ժողովուրդն էլ էդա ուզում:

Մարինե Մանուչարյանի գրառումը։



Նման նյութեր