Նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցում՝ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի մոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանում տեղի էունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հերացի փողոցի թիվ 2/5 հասցում՝ «CPS» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը10.24-ին, մարվել՝ 10.30-ին: Այրվել են բենզալցակայանում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայանի 2 հաշվիչ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ, տան իքի ծածկը, պատուհաններ, դուռ: Տարբեր աստիճանի այրվածքներով «Թիվ 1համալսարանական կլինիկա» է հոսպիտալացվել «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Թ.-ը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:Բենզալցակայանի աշխատակիցը դեմքի շրջանում ստացել է այրվածքներ, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանն իրականացնել ստուգումներ հանրապետության բենզալցակայաններում և գազալցակայաններում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը:
«Ստուգումները կմեկնարկեն Երևանից, ինչպես նաև կծավալվեն մարզերում: Նախարարը հանձնարարել է անմիջապես սկսել ստուգումների գործընթացը և իրականացնել սեղմ ժամկետներում»,-ասաց Նանա Գնդոյանը: