Ֆեյսբուքյան տարածքում հանրաճանաչ ֆեյք և բլոգեր «Անկախ Հայաստանը» բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ Նախագահին, ՀՀ էթիկայի հանձնաժողովի անդամներին: Նա պահանջում է պատժել ԱԺ ՀՀԿ-ական անդեմ ու անբան պատգամավոր Գագիկ Մելիքյանին, ով Yerkir.am-ի հետ զրույցում տականք էր անվանել բոլոր նրանց, ովքեր դեմ են հանդես եկել կառավարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է 1000 դրամ հատկացնել նոր ստեղծվելիք հիմնադրամին, որը կոչված է լինելու ապահովել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կարիքները: Այդ համակարգը նախատեսված է ներդնել 2017թ. հունվարի 28-ից:
«Ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարկության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է: Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին պատասխան տալ»,- ասել է Մելիքյանը:
Ստորև ներկայացնում ենք «Անկախ Հայաստանի» բաց նամակը.
Բաց նամակ ՀՀ ԱԺ Նախագահին, ՀՀ էթիկայի հանձնաժողովի անդամներին. պատժե՛ք տականք Գագիկ Մելիքյանին։
Նոյեմբերի 11-ին ԱԺ չստացված հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ապացուցելով, որ ինքը Շմայսի արժանի հետևորդ է, ֆեյսբուքյան հանրությանը, ովքեր դատապարտում էին 1000 դրամի թեման, անվանել է տականքներ։
Հանրապետական ողջ վերնախավը, ամեն օր ասում ա, որ իրանք ինչ անում են հանրության համար են անում, բայց պարզվում ա իրանց մեջի տականքը ու ստորը խոսացել է ու երիտասարդների մի ստվար զանգվածի բացահայտ տականք է անվանել։
Ես ավելի քան վստահ եմ, որ Շմայսի հետ ամեն օր ախպերություն անողից այլ բան չէիր սպասի, բայց, հարգելի պաշտոնյաններ, գոնե մարդ եղեք ու նույն կերպ հանրային պատժեք ձեր մեջի անաղուհացին ու հանրության երիտասարդ զանգվածին, ում դուք հիմնականում անվանում եք «ապագա», վիրավորող բիձուկին։
Հուսամ ձենս տեղ կհասնի ու մենք բոլորս կտեսնենք, թե ինչպես է պատժվում այն, թե չէ վաղը մյուս օր կարա Շմայսն էլ հելնի ասի. «փաթթթեմ իրանց» կամ Լֆիկը հելնի ասի. «Պատենդեմ դրանց»։
Հույս ունենանք էթիկայի հանձնաժողովում մի ողջ մարդ կլինի էս թեմային արձագանքնելու համար, իսկ Մաեստրոն գոնե նկատողություն կանի»։
Ի դեպ, նշենք, որ ֆեյսբուքում «Անկախ Հայաստանն» ունի ավելի քան 12.000 հետևորդ և 5000 ընկեր, իսկ Գագիկ Մելիքյանին, ինչպես ասում են, նույնիսկ իր ընտանիքի անդամները ձայն չեն տա: