«Առաջին ընկերուհիս ունեցել եմ 7-րդ դասարանում, և ինչպես կասեր Նիկոլը՝ ես միակ ֆեյքն եմ :). Անկախ Հայաստանի անկեղծ հարցազրույցը
Advertisement 1000 x 90

«Առաջին ընկերուհիս ունեցել եմ 7-րդ դասարանում, և ինչպես կասեր Նիկոլը՝ ես միակ ֆեյքն եմ :). Անկախ Հայաստանի անկեղծ հարցազրույցը

blog.168.amը զրուցել է ֆեյսբուքյան տարածքում հանրաճանաչ ֆեյք Անկախ Հայաստանի հետ: Վերջինիս հետ զրույցը շատ ընդգրկուն է այն իմաստով, որ նրանում անդրադարձ է կատարվել հայաստանյան բազմաթիվ երևույթների ու հանրահայտ անձանց: Այս հարցազրույցում իրենք իրենց կգտնեն և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Արմեն Աշոտյանը, և՛ Թևան Պողոսյանը, և՛ Ստեփան Սաֆարյանը, և՛ Նազենի Հովհաննիսյանը, և՛ ՀՀ երեք նախագահները, և՛ ԱԺ որոշ եփող-թափող պատգամավորներ…

– Անկախ, բարև: Հարցազրույցը սկսենք ֆեյսբուքյան քո որոշ գրառումներին անդրադառնալով: Նախ՝ տարօրինակ չի՞ ընկալվում ֆեյսբուքյան քո ընկերների կողմից, որ ստատուսներումդ մեկնաբանություններ ես անում՝ սկսած կանանց խորհուրդներից (ասենք՝ որ ներքնազգեստն ինչ հագուստի հետ պետք է հագնել), մինչև քաղաքական զարգացումներ, ընտրական գործընթացներ, և այլն:

– Բարև Ձեզ: Սկսեմ նրանից, որ ես ինչ անում եմ, հենց աղջիկների համար եմ անում, ու հենց ներքնազգեստը էն կարևոր մասն ա, որ աղջիկը պետք է միշտ կոկիկ ու ճիշտ հագնի, իսկ երկրորդ տեղում՝ ոտքերը, ձեռքերը ու թևատակերը սափրելը էլի))): Հիմա չեմ կարա ասեմ՝ իրանք նեղվո՞ւմ են, թե՞ ոչ, բայց, անկեղծ ասած, ես սկի չեմ նեղվում))):

– Այդ իմաստով՝ կարո՞ղ ես ասել՝ քիֆերիցդ ո՞ւմ ես նման: Ու ինչո՞վ:

– Ստյոպին, Աշոտյանին ու Թևանին (քիֆուհուս էս թեմաներին մի խառնեք). երեքն էլ ճաշակով են, կանանցից տեղը տեղին հասկացող ու գեղեցիկը գնահատող:

– Քիֆդ չի՞ նեղանա, եթե ասեմ, թե քո այդ հատկությունը նրանցից հատկապես ո՞ւմ եմ նմանեցնում: Նկատի ունեի Ստեփան Սաֆարյանին, որովհետև ինչից ասես՝ խոսում է. Արշակյան քույրերից, Իվետա Մուկուչյանից՝ մինչև Պուտին, Օբամա, G8, ղարաբաղյան հիմնահարց, կառավարություն…

– Սաֆարյանի հետ էս պահին ինձ չհամեմատել, քանի որ իրա զոքանչը իրան նկարած կա, ընձի՝ իմ զոքանչը՝ չէ))):

– Ֆեյք լինելը վարքականոններ ունի՞:

– Շատ ու շատ, որոնք, ցավոք, էսօր չի պահպանվում: Իմ համար կարևոր վարքականոնը էն ա (չնայած սա նաև բոլոր էն օգտատերերի համար է, ովքեր մեծ լսարան ունեն), որ դու պատասխանատու ես ամեն լայքիդ համար, ամեն ֆռենդիդ հետաքրքրությունները բավարարելու համար ու դու իրավունք չունես քո մեծ լսարանը օգտագործես քո շահերին ծառայեցնելու համար: Դու պարտավոր ես խոսել ամեն ինչից, պարտավոր ես լինել օբյեկտիվ ու ոչ մեկին «չհոգնեցնել»:

– Առավոտյան զարթնում ես ու «գործի՞» ես անցնում…

– Անկախը իմ համար երբեք աշխատանք չի եղել. սկզբում եղել է ուղղակի զբաղմունք, հետո՝ հոբբի, հետո արդեն սկսել եմ ապրել նրանով: Իմ ուղեղը միշտ իրանով զբաղված է:

– Մեսինջերիդ ձայնն անջատա՞ծ ես քնում:

– Ես մի Խրոմով եմ մտնում… մեսինջերս միացրած չի, թե չէ՝ ես քուն ու դադար չէի ունենա:

– Եթե գործատու լինեիր՝ քո նման աշխատողին որքա՞ն կվարձատրեիր:

– Որևէ տեղ աշխատելու առումով դեռ ինձ չեմ փորձել, բայց որ «Անկախը» լիներ աշխատանք, ապա, ինձ թվում ա՝ ես լավ էլ կվարձատրվեի))):

– Անձի երկվություն չի՞ առաջանում՝ Անկախ Հայաստան ֆեյքի ու քո իրական կերպարի միջև:

– Առաջին երկու տարին միայն, հիմա իրական կերպար էլ չկա))): Ամեն ինչ Անկախն ա… Անկախը հաստատ կրել ա, չնայած մեկ-մեկ, հազարից մեկ, մոռանում եմ Անկախի գոյության մասին, լավ էլ հետաքրքիր, խելացի ու գրագետ անձնավորություն ա իմ իսկական «Ես»-ը:

14248775_10207625581381810_729655286_n

– Ընտանիքիդ անդամները քեզ ինչպե՞ս են դիմում՝ Անկա՞խ, թե՞ քո իրական անունով:

– Քուրս ատում ա Անկախին… Դե, նենց չի, որ իրականիս պաշտում ա, բայց Անկախին չի սիրում ընդհանրապես))): Մամաս ու պապաս չեզոք են ու չեն հետևում, բայց մեկ-մեկ, որ Անկախը լավ գործեր ա անում՝ իրանց պատմում եմ, ու ուրախանում են:

«Սեքսն ու արդի քաղաքականությունը» հոդվածիդ արձագանքներն ինչպիսի՞ն էին: Ինչո՞վ էր պայմանավորված այդ հոդվածդ: Փաստորեն, համաձայն ես այն տեսակետի հետ, որ կանայք «ականջներով են սիրում»:

– Սկսեմ արձագանքներից… նախ՝ միանշանակ շատ վատ էղան (մթոմ խուժանական բաներ ա, բայց վստահ եմ, որ տենց ասողների մեծ մասը 18 պլյուս ֆիլմերի անուններն անգիր գիտեն)… Սենց ասեմ՝ գաղափարի համար՝ 5, բառերի համար՝ 0: Համաձայն եմ այդ տեսակետի հետ ու հենց դրա համար եմ կնոջը հասարակության հետ համեմատել… Հատկապես մեր այժմյան հասարակությանը: Կանայք հենց ականջներով են սիրում այս կամ այն քաղաքական գործչին, անմոռաց «սեքսով զբաղվում», հետո, ինչպես միշտ՝ էդ դեպքերում, մոռացվում են, «օգտագործվում են» ու դեն են նետվում: Ու հետո նույն այդ կինը (հասարակությունը) փնտրում է նոր սեքս «պարտնյոր» ու …նույն գործընթացը… Ա՛յ, հիմա մեր երկրում էդ ցիրկուլն ա տեղի ունենում՝ սկզբում՝ անմոռաց, հետո՝ մարող, ու վերջում՝ ավարտվող սեքսուալ անիմաստ կյանք, որտեղ կայֆ է ստանում միայն տղամարդը, իսկ կինն այդպես էլ չի վերջացնում (կներեք, շատ խուժան էի, բայց՝ անկեղծ):

– Միանշանակ տենց է, աղջիկը որևէ տեղով էլ չի սիրում, ականջով է աղջկա մարմնի բոլոր մասերի «մուտքը»… Ականջով հասնում ես ամեն ինչի, հետո դե, բնականաբար, պետք է տեղը տեղին բավարարես (բոլոր առումներով), թե չէ՝ ականջն էլ չի օգնի:

14249181_10207625581341809_243877589_n

– Իսկ այդ հոդվածը գրելուց ո՞ր քաղաքական ուժերի ու գործիչների վրա էիր, այսպես ասած, ջղայնացած:

– Քաղաքական ուժերի վրա ես վաղուց արդեն չեմ ջղայնանում, բոլորն էլ պարզ, անկապ ու գուշակելի են, հասարակության վրա եմ ջղայնացած, որ ամեն անգամ կուտը ուտում ա… չնայած մեկ-մեկ իրանց էլ մեղադրելի չի, որովհետև էդ մի հույս է, բայց դե 10 անգամ հուսախաբ լինելուց հետո, դա էլ պիտի չլիներ:

– Մի առիթով գրել էիր՝ «…ինչ ուզում եք ասեք, բայց քաղաքապետարանի փիառ թիմը նման ա Քիմ Քարդաշյանին. աշխարհում իրանցից մի հատա: ))) Մէ խարիզմա, մի քնքշաանք)))»: Չնեղացա՞ն այդ բնորոշումիցդ, թե՞ չեն հասկացել իմաստը:

– Իրանց կարծիքը իմ համար վաբշե կարևոր չի ))) Բայց խիստ կասկածում եմ, որ չեն հասկանում, ուղղակի փորձում են ցույց տալ, թե իրանք էնքան խարիզմատիկ են, որ արհամարհում են))): Կամ էլ՝ իրականում հումորը սրտի մոտ են ընդունել ու տենց հիմա վերևներում են )):

– Հնարավո՞ր է՝ մի օր էլ Զարուհի Փոստանջյանը դառնա քո քիֆը:

– Եթե գա էն օրը, որ Քիմի համարը (հեռախոսի, էլի) ձեռս լինի, էդ օրը կսկսեմ էս հարցի մասին մտածել))):

– Իսկ Նիկոլ Փաշինյա՞նը:

– Մի հատ բան ա խոստացել հանրային, եթե պահեց, կարա լինի…

– Ի՞նչ ա խոստացել:

– Չեմ ասի: Շուտով կգրեմ դրա մասին:

– Սամվել Մարտիրոսյանը քո մի ստատուսի կապակցությամբ գրել ա. «Մարդ ֆեյք լիներ, իրա կյանքից մի երկու հիշարժան պահ պատմեր»: Կպատմե՞ս: Ի դեպ, ինչո՞ւ Սամվելը դեռ չի դարձել քո քիֆը: Իրար հետ լավ եք, չէ՞:

– Սամվելը բոլորի կողմից սիրված մարդ է, ու մի քիչ արհեստական կլիներ իրեն դարձնել իմ քիֆը… Համ էլ՝ մեծ մարդ ա, ի՞նչ գործ ունի մեր ջահելստանում)): Իմ կյանքում վաբշե հիշարժան դեպքեր շատ կան, բայց եկեք չպատմեմ, քանի որ նաղդ հորինելու եմ ու խաբեմ))):

– Ո՞նց ես դարձնում քո քիֆը: Ի՞նչ պայմանների պետք է համապատասխանեն:

– Որպես այդպիսին՝ պայմաններ չկա, սիմպատիայի հարց ա ու արժանի լինելու հարց…

– Իսկ Նազենի Հովհաննիսյա՞նը:

– Մի կպեք սրտիս նուրբ տեղերին…

– Դու քաղաքական կողմնորոշում ունե՞ս:

– Այո, Անկախ եմ ու ատում եմ բոլոր քաղաքական գործիչներին ու կուսակցություններին. բոլորն էլ կեղծ են ու «աթոռի» մանյակ:

– Իսկ ե՞րբ ես սիրահարվել առաջին անգամ:

– Սերը դա հարաբերական հասկացություն է: Սերը, որպես այդպիսին, չկա: Սերը յուրաքանչյուրի համար յուրովի ու աբստրակտ բան է: Բայց հընգերուհի ունեի 7-րդ դասարանից սկսած))):

– Հաճախ ասում են, որ մարդիկ օնլայն տիրույթում թաքցնում են իրենց իրական կերպարը և խաղում են իրենց ցանկալի կերպարը: Կա՞ տենց բան, թե՞ արդեն ֆոտոների, գրառումների, լայքերի միջոցով կարողանում ես զգալ տվյալ անձի բնավորությունը:

– Ես ձեզ վստահեցնում եմ, որ պրոֆեսիոնալ իրական կերպար թաքցնողը մարդու աչքերի մեջ կնայի ու կթաքցնի իրական կերպարը (օրինակ՝ ես): Էս ամեն ինչում ամենակարևորը մարդ մնալն է, կյանքում չխաբելը ու անկեղծ լինելը: Իսկ դրա համար կա ոսկե կանոն, որը ես օգտագործում եմ… Կամ չեմ ասում, կամ ասելուց չեմ խաբում:

– Նկատի ունեմ՝ օնլայն տիրույթում կարողանո՞ւմ ես ճանաչել դիմացինիդ բնավորությունը, տեսակը ՝ լուսանկարների, ստատուսների միջոցով, և այլն: Օրինակ, ի՞նչ է նշանակում, երբ կանայք ու աղջիկներն իրենց ոտնաթաթերի լուսանկարներն են գցում Ֆեյսբուք, հաճախակի սելֆիներ են անում կամ խելացի մարդկանց աֆորիզմներ են տեղադրում:

14269276_10207625580941799_876319227_n

– Ամեն մեկի համար յուրօրինակ է, բայց դա կայֆա, դա էլ իրա համը-հոտն ունի, առանց սելֆիների՝ ՖԲ-ն ՖԲ չի, առանց ոտնաթաթերի՝ ՖԲ-ն ՖԲ չի, իսկ առանց կիսաբաց հագուստով նկարների էլ՝ ես ինձ լավ չեմ զգա: Ճաշակի հարց ա, բայց եթե դու իրան որպես ֆռենդ ես ընդունել, ապա թուլացի ու հաճույք ստացի ու, Փառք Աստծո, կա հնարավորություն:

– Մի խուսափի հարցից՝ ի՞նչ ա նշանակում, երբ աղջիկներն իրենց ոտնաթաթերի լուսանկարներն են գցում Ֆեյսբուք…

– Դե… որ տեսնենք՝ ինչ սիրուն պեդիկյուր են արել))):

– Հայաստանում քանի՞ ֆեյք կա:

– Ինչպես կասեր Նիկոլը՝ ես միակ ֆեյքն եմ :): Կարևորը քանակը չի, որակն ա:

– ՀՀԿ-ի՞ ֆեյքերն են ավելի ագրեսիվ, ԲՀԿ-ի՞նը, թե՞ ՕԵԿ-ինը ու ՀԱԿ-ինը, կամ մնացած կուսակցություններինը: Կարո՞ղ ես առանձին-առանձին բնորոշել հատկապես դրանց «թույլ» կողմերը, որոնց կուսակցական ղեկավարներին կպնելիս՝ «ֆաս» կոճակն է աշխատում:

– Նախ՝ սկսեմ նրանից, որ որպես ֆեյք՝ չեմ ուզում որևէ ձև վիրավորած լինեմ «ֆեյք» ասված օգտատերերին, ու նաև, ի տարբերություն շատերի, չեմ մոռանում, որ էդ ֆեյքը կոնկրետ մարդ է բոլորի նման, ու «ֆաս կոճակ» ասելը չեմ ընդունում, բայց եթե անկեղծ՝ ոչ միայն ՀՀԿ, ԲՀԿ ու ՕԵԿ, այլ բոլոր կուսակցություններում չկա ֆեյք էջ «վարելու» արվեստ: Նրանք ֆեյքեր չեն, նրանք մի նպատակի ու մի մտքի տեր անձնավորություններ են, որոնք ոչ թե ֆեյք էջ են վարում, այլ ուղղակի իրար «միս են ուտում»… իրենց էջերը «ֆեյք» էջ մի անվանեք. «Մե՛ղք է»… Նրանց էջերն ուղղակի գործիքներ են… Առանձին-առանձին չեմ բնորոշում, որովհետև բոլորը նույն սխեմայով են աշխատում, իբր՝ «Մենք անթերի ամենալավն ենք, մնացածն դավաճան ու համբալ են…»:

– «Մարդ ուզվոր լիներ, գնար ՄելիքԱդամյան, մի թոթոլ պաշտոն ուզեր, գար տուն». օրերս նման գրառում ես արել Ֆեյսբուքում: Ի՞նչ պաշտոն կուզեիր:

– Նայի է, մարդ չի կարա մի հումոր անի))): Եթե անկեղծ՝ ոչ մի պաշտոն էլ չէի ուզի, էս էն դեպքն ա, որ պաշտոն ունենալը ոչ թե քեզ կբարձրացնի, այլ՝ կիջեցնի… Ես իմ պաշտոնն ունեմ՝ ամենահայտնի ֆեյք, ու նենց կայֆ ա, որ Մելիք-Ադամյանով չեմ անցել:

– Կարծիքներ էին շրջանառվում, որ դու Ոստիկանությունից ու ԱԱԾից ես վարձատրվում ու ագենտ ես: Ի՞նչ կասես այդ մասին:

– Ես դրա մասին ասել եմ, օգոստոսը անցավ՝ աշխատավարձս չստացա, սեպտեմբերի մեկն էլ անցավ՝ աշխատավարձս չստացա, հեսա հոկտեմբերը կպրծնի, եթե ասողները տենց լավ ինֆորմացված են, իրենց ինֆորմատորներին թող փոխանցեն, որ իմ աշխատավարձերն ուշացնում են :))… Իսկ եթե լուրջ՝ ինչ ասես՝ ասել են, ու ինչպես պապս էր ասում՝ «Ամեն մեկի ասածին որ բանի տեղ դնեի, հիմա սպիտակ մազեր կունենայի»:

– Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ձայնն ու մտքերը քանի՞ օր կարաս հանդուրժես:

– Հենց իմանամ՝ ինքը ով ա, խոստանում եմ՝ կասեմ… Մի րոպե… Էդ էն չաղո պապիկ ա ձաձան ա՞՞՞… Եթե՝ հա, ապա ներվերը չունեմ:

– Երբևէ մտավախություն չե՞ս ունեցել, որ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն) կարող է քեզ էլ կեղծի, կամ, ասենք, «շշալցնի» ու քո անունն օգտագործի օղու տեսքով:

– Որ սամվելալեքսանյանանմանների ձեռքերը ինձ հասնեին՝ համ կշշլացնեին, համ էլ… էնպես որ, եթե մինչ օրս ինձ բան չի եղել, ուրեմն լավ էլ պախկվել եմ))):

– Կառավարության փոփոխություններին սպասո՞ւմ ես: Ի՞նչ կարծիքի ես:

– Սրան լուրջ պատասխանեմ….Ա մնե վսյո ռավնո, մեկ ա՝ ես իմ ռսի պառավին եմ ուզում:

– Երբևէ քեզ չե՞ն առաջարկել գումարով ստատուսներ գրել: Օրինակ՝ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Կամ՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

– Բայց ես միշտ էլ գումարով եմ գրում ստատուսներս))): Հասմիկ Պողոսյանի վրա գրելու համար փողը տալիս ա Լենինը, իսկ Առողջապահության նախարարի համար՝ Բուզանդը))):

– Եթե օրերից մի օր հանդիպես ՀՀ երեք՝ նախկին ու ներկա նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին՝ ի՞նչ կասես:

– Լուռ կժպտամ ու առաջ կքայլեմ:

– Ո՞րն ա եղել քո ամենաընթերցված ու «լայքված» ստատուսը:

– Հմմմ… Չեմ հիշում կոնկրետ ստատուս, բայց ինձ թվում ա՝ ամենահայտնի ու ամենաստացված ստատուսը դա «Բարև Ես Տաթևիկն եմ ու ես չեմ ծնվել» պատմվածքի առաջին ու վերջին մասերն են:

– Ազգային ժողովի կին պատգամավորներին ի՞նչ խորհուրդներ կտաս:

– Սուսսսսսսսսսսսսս… Անունները չտաս:

– Այդ կանանցից ո՞վ ա ամենախելացին, ամենասեքսուալը ու ամենաակտիվը:

– Կարինե Աճեմյանն ինձ դզել ա… Իսկ քո կողմից նշված երեք բնորոշումներից ոչ մեկն էլ չի համապատասխանում:

– Ինչո՞վ է «դզել»:

– Կոնկրետ ոչ մի բանով… շատ հավասարակշռված ա ու յավնի երևում ա, որ տան կնիկ ա ու սիրում ա տանը ճաշ պատրաստել ու ընտանիքի անդամներին համով-համով կերակրել: Կանացի ա, էլի…

– Հեղինե Բիշարյանն էլ լավ չիր է պատրաստում: Չեմ կասկածում՝ Շուշան Պետրոսյանն էլ՝ լավ փքաբլիթ, Նաիրա Զոհրաբյանը՝ բաստուրմայով ձվածեղ… հետո ի՞նչ: Ուրեմն լա՞վ պատգամավորներ են:

– Ես չասացի՝ Աճեմյանը լավ պատգամավոր ա, ասացի՝ ինձ դզել ա, ինքն էլ ա որպես պատգամավոր «Սուուուուսսս, անունը մի՛ տուր» կարգավիճակում, բայց մեկ ա՝ ինձ դզել ա:

– Դո՞ւ ես ավելի սիրուն, թե՞ Ալեն Դելոնը:

– Ես անհամեմատելի սիրուն եմ՝ իմ թերություններով ու առավելություններով հանդերձ:

– Ինչպիսի՞ն պետք է լինի Անկախ Հայաստանը, որի անունը դու կրում ես: Ինչպիսի՞ Հայաստանում ապրելու մասին ես երազում:

– Երևի իմ 4 տարիների ընթացքում փորձել եմ նկարագրել, թե ինչպիսի Հայաստանում կուզեմ ապրել, բայց էս գլխից ասեմ, որ դա ստանդարտ՝ օրենքի բարձր գերակայություն, անկաշառք ու տենց վուսի-պուսի բառերով լի Հայաստանը չի, քանի որ դա անհնար ա, մեր մենթալիտետը թույլ չի տա, ես կուզեմ ապրել մի Հայաստանում, որտեղ ամեն ինչ չափի մեջ է և գեղեցիկ:

– Իսկ քո ստատուսները չափի մեջ են ու գեղեցի՞կ:

– Հիմնականում չափի մեջ են (բացառություններ կան), իսկ գեղեցիկի առումով ես գնահատական չտամ… Ես երկու գլխավոր պայման չեմ խախտում՝ ընտանիքը չեմ կապում տվյալ քաղաքական գործչի հետ ու երբեք չերեզ ընտանիք՝ իրա վրա չեմ «հարձակվում» ու քֆուր չեմ տալիս…

– Ո՞ւմ ստատուսներն ես պարտադիր կարդում:

– Հատուկ մարդ չկա, որ ստատուսները պարտադիր կարդամ, բայց ունեմ կոնկրետ ֆռենդուհիներ, ում նկարներն անընդհատ նայում եմ:

Հովհաննես Ազոյանը (պուճուր Հովոն), քո կարծիքով՝ ինչի՞ մազերը նորմալ չի կտրում ու ժամանակ առ ժամանակ քաղաքական բոցկլտումներ է ունենում: Հնարավո՞ր է՝ ուզում է պատգամավոր դառնալ: Օրինակ, Նիկոլենց ցուցակով:

– Հովոյի մասին միշտ ասել եմ, ասում եմ ու կասեմ, որ ինքը ինչ անում է՝ անում է միմիայն իր փիառի (PR) համար, ու ինքը կարա հանգիստ Ազգային ժողով գնա, քանի որ հիմիկվա պատգամավորներին արժանի հետևորդ կլինի:

Հարցազրույցը՝ www.blog.168.am (3million.am)-ի

Հ.Գ. Ի դեպ, մինչ չատային ռեժիմով հարցազրույցն ավարտեցինք՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, հրաժարական տվեց:



Նման նյութեր