Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, թե Սևան- Մարտունի ճանապարհահատվածում՝ մի խումբ արցախցիներ, փակվել են իր համակիրների ճանապարհը և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ: Ըստ հայտարարության՝ նրանցից մեկը եղել է Ալեքսեյ Բալայանը, ով, ի դեպ, Արցախի համար իր կյանքը զոհաբերած, հրամանատար Վլադիմիր Բալայանի որդին է.
ArmLife.am-ը կարողացավ կապ հաստատել Ալեքսեյ Բալայանի հետ՝ պարզելու, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել.
«Սկսենք նրանից, որ ես Սամվել Բաբայանին ու իր թիմակիցներին չեմ ճանաչում: Այսօր բոլորը գիտեն՝ Սամվել Բաբայանի գործելաոճը: Որպես Արցախցի՝ ես իմ իրավունքները ունեմ ու չեմ ցանկանա, որ Սամվել Բաբայանը՝ իր կեղտոտ ու մարդասպան ոճով, անգամ Արցախի նախագահի թեկանծու լինի: Չգիտեմ, թե ով՝ որքանով է տեղյակ, բայց ես տեղյակ եմ, որ իմ հոր՝ Վլադիմիր Բալայանի ու իր ընկնրենրի՝ Լեոնիդ Ազգալդյանի ու Նորիկ Դանիելյանի սպանությունների հետևում կանգնած է Սամվել Բաբայանը: Ես անձամբ տեղյակ եմ, որ ինքը վիճաբանություն է ունեցել իմ հոր և Լեոնիդ Ազգալդյանի հետ: Իմ հայրը` արդարության ու Արցախի ազատագրման համար է պայքարել ու իր կյանքը զոհաբերել, իսկ Սամվել Բաբայանը՝ դեռ 90-ականներից եղել է թալանչի ու բռնակալ: Հիմա էլ ես եմ իմ հոր ու իր ընկերների նման պայքարում՝ ազատ, հզոր ու ժողովրդավարական երկիր ունենալու համար, ու Սամվել Բաբայանը զգալով, որ մենք՝ մեր շրջանում՝ Մարտակերտում, հարգված ենք ժողովրդի կողմից, նա իր ոհմակով ու իր համար ավանդական դարձած կեղտոտ մեթոդներով պայքարում է մեր դեմ: Բոլորի համար պարզ է, թե ով է կանգնած Սամվել Բաբայանի հետևում ու ում ականջներն են երևում այս խաղում: Սամվել Բաբայանն այսօր թաղված է պարտքերի մեջ, ում կարողացել «քցել» է ու այդ վիճակով` ինքն այսօր հսկայական միջոցներ է ծախսում իր քարոզչության համար: Պետք չէ երկար մտածել, թե ով կարող է լինել իր հովանավորը:
Ինչ վերաբերում է իր գրասենյակի կողմից արված հայտարարությանը, թե իբր ճանապարհ են փակել ու կրակոցներ են եղել՝ ես ընդհանարպես տեղյակ չեմ այդ միջադեպից: Դա բացարձակ սուտ է և ես իմացել եմ լրատվամիջոցներից: Դա ստոր արարք է` իմ ու իմ ընկերների նկատմամբ: Սամվել Բաբայանը ինձ ներկայացնում է բանդայի պարագլուխ, դա էլ հարց է, թե ով է բանդայի պարագլուխը, գողն առաջինն է ասում` բռնեք գողին, թող իր անունը ինձ չվերագրի: Ամբողջ հայ ազգը գիտի, թե ով է Սամվել Բաբայանը:
Ինձ զրպարտելու ու իմ բարի համբավը վարկաբեկելու համար՝ ես պատիվ եմ պահանջելու Սամվել Բաբայանից: Քննությունն ամեն-ինչ կպարզի և կտա բոլոր հարցերի պատասախանը»,-ArmLife.am-ի հետ զրույցում նշեց Ալեքսեյ Բալայանը: