Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել աշխարհի 15 լավագույն շախմատիստների շարքից:
ՖԻԴԵ-ի հունիս ամսվա դասակարգման նոր աղյուսակում Լևոն Արոնյանը 16-րդ տեղում է: Նա նախորդ ամիս 10-րդն էր:
Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Լավագույն 10-յակում են նաև Ֆաբիանու Կարունան, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնիաչշին, Շահրիյար Մամեդյարովը, Վիշի Անանդը, Արտյոմ Վլադիսլավը:
Հայ գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 59-րդ, Հրանտ Մելքումյանը 89-րդ տեղում են: