Պարզ է, որ պետության առաջարկը պետք է շատ օբյեկտիվ հարցեր առաջացներ
Advertisement 1000 x 90

Պարզ է, որ պետության առաջարկը պետք է շատ օբյեկտիվ հարցեր առաջացներ

Գործարար Վահրամ Միրաքյանը Facebook-յան իր էջում գրում է. «1 000 դրամի թեմայով։

Ցանկացած մարդու կամ խմբի ուժեղացնում կամ թուլացնում է գաղափարախոսությունը։ Հաշվարկը ճիշտ էր արված, բանակը հազվադեպ վարկանիշ ունեցող ինստիտուտներից է, զինհաշմանդամները՝ առավել ևս։ Պլյուա մի քանի ամիս առաջ տեսանք մեր նվիրվածությունը բանակին։ Հետևաբար բանակին օգնելու գաղափարը չպետք է բացասական ընկալվեր։

Տեսականորեն խնդիր չպետք է առաջացներ այդ 1 000 դրամը։ Բայց գործնականորեն երբեմն մարդը կամ խումբը կպնելով որևէ գաղափարախոսության, ավելի շատ կվարկաբեկի այդ գաղափարախոսությանը, քան կօգտվի։

Ասածս ինչ է, եթե 1 000 դրամի մասին հայտարարեր ոչ թե վարկաբեկված ու վստահություն չունեցող չինովնիկ, այլ որևէ հեղինակություն ունեցող անձ՝ ուրիշ կերպ կընկալվեր։

Կարևորը միայն ինֆորմացիան չի, այլև դրա մատուցումը։

Սրանից առաջ լայն զանգվածները բանակին օգնում էին հիմնականում ինքնաբուխ, առանձին հեղինակությունների միջոցով, քանի որ չկա վոտահություն պետության նկատմամբ։ Պարզ է, որ պետության առաջարկը պետք է շատ օբյեկտիվ հարցեր առաջացներ»։



Նման նյութեր