Վրաց պատգամավորը ջուր է լցրել ռուս պատգամավորի ուղղությամբ
Advertisement 1000 x 90

Վրաց պատգամավորը ջուր է լցրել ռուս պատգամավորի ուղղությամբ

Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Ակակի Բոբոխիձեն ռուս պատգամավորների ուղղությամբ խորհրդարանի ամբիոնից ջուր է լցրել: Պատգամավորն իր գործընկերների հետ միասին կանգնած է եղել ամբիոնի մոտ, երբ ռուս պատգամավորներից մեկը ռեպլիկ է բաց թողել: Դրանից հետո, պագամավորը ջուր է լցրել նրա վրա: Քանի որ խորհրդարանի բարձրախոսներն անջատված են եղել, նրանց խոսակցությունը չի լսվում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, որ Ռուսաստանն օկուպանտ է: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը, այս մաիսն հայտնում է «Ալիք մեդիան»:



Նման նյութեր