Ինչպես 18 տոննա լոլիկը դատական «կետչուպի» վերածվեց՝ արագաչափի վրա «հանելով» քաղաքացուն. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչպես 18 տոննա լոլիկը դատական «կետչուպի» վերածվեց՝ արագաչափի վրա «հանելով» քաղաքացուն. armeniasputnik.am

Նիդեռլանդների և ՀՀ քաղաքացի Տիգրան Զալինյանի անունը օրերս հայտնի դարձավ շատերին, քանի որ նա, ի նշան բողոքի, բարձրացել էր արագաչափի վրա: Պարզվեց, որ նա ժամանակին անհատ ձեռնարկատիրությամբ է զբաղվել, կոնկրետ՝ բեռնափոխադրումների շուկայում, մի ընկերության բեռը փոխադրելու հետ կապված փոխադարձ պահանջներ են ծագել: Հարցը հայտնվել է դատարանում և արդեն երկու տարի է` ինչ դատական պատմությունը կամ քաշքշուկը շարունակվում է:

Սա, կարելի է ասել՝ «դասական» հայկական պատմություն է, որ թույլ է տալիս նաև որոշ պատկերացում կազմել Հայաստանի տնտեսվարողների ժամանակակից առևտրաիրավական հարաբերությունների մասին: Խոսքը, հատկապես այն դեպքերի մասին է, երբ «բանը հասնում է դիվանբաշուն», նույնն է, թե՝ դատական ատյաններին: Ի լրումն ամենի, վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմած և նրանից այդպես էլ պատասխան չստացած քաղաքացին՝ Տիգրան Զալինյանը, օրերս Արշակունյաց պողոտայի վրա տեղակայված արագաչափերից մեկի վրա էր բարձրացել: Ինչպես նա նշեց այսօրվա ասուլիսում, իր այդ քայլի նպատակը իր խնդրի վրա ուշադրություն հրավիրելն էր: Դե ինչ, ուշադրություն հրավիրել նրան հաջողվեց:

Իսկ այսօրվա ասուլիսում Տիգրան Զալինյանը և իր շահերը պաշտպանող փաստաբան Կարինե Լալաբեկյանը ներկայացրեցին հարցի իրավական ու մյուս մանրամասները:

Ըստ Տիգրան Զալինյանի, տարիներ առաջ վերադառնալով հայրենիք` որոշել է ԱՁ գրանցել և զբաղվել բեռնափոխադրումներով: Ունեցել է մեկ բեռնատար՝ սառնարանային հնարավորությամբ կցորդիչով, պայմանավորվել է վարորդների հետ և հիմնականում գյուղմթերքի փոխադրման պատվերներ է ընդունել:

Երկու տարի առաջ (այս և մյուս տեղեկությունները հիմնված են ասուլիսում Տ.Զալինյանի ներկայացրած տվյալների վրա)` 2017թ. հուլիսի 17-ին, «Տիգրան Զալինյան» ԱՁ-ն պայմանագիր է կնքում «Արսուգրիգ» ՍՊԸ-ի հետ՝ վերջինիս արտադրած 18 տոննա լոլիկը՝ փաթեթավորված 2538 դարչնագույն արկղերի մեջ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաք «Կամելոտ Ա.» ընկերությանը հասցնելու վերաբերյալ: Դրանից 9 օր անց բեռնատարը հասնում է նշանակման վայր, փակ տարածք, սակայն բեռը ստացող ընկերության ներկայացուցիչները նախ, բեռնաթափում են ապրանքի խմբաքանակը, ապա հաջորդ օրը գալիս են և հետ բարձում այն`նշելով, որ ապրանքը անորակ է (փչացած) և իրենք այն չեն ընդունում:

Տիգրան Զալինյանը պատմում է, որ այդ 18 տոննա լոլիկն ի վերջո փչացել է և թափվել: Բայց, եթե պատկերավոր արտահայտվենք, այդ լոլիկը վերածվել է դատական յուրօրինակ «կետչուպի», որը դեռ ծորում է, ու դատելով իրավիճակից, դեռ երկար կհոսի: Այս տոմատի մածուկը շատ լոլիկ կպահանջի, թերևս:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am


Նման նյութեր