Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը
Advertisement 1000 x 90

Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը:

Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, տնօրինության համար հիմք է ծառայել Խաչատուր աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Կնյազյան ավազանի անունով:



Նման նյութեր