«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ապրանքների փաթեթավորման նպատակով հազարավոր տոննաներով արտադրվող և սպառվող պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ շշերը օգտագործումից հետո հայտնվում են ոչ միայն աղբանոցներում, այլև փողոցներում, նույնիսկ բնության գրկում:
Ըստ վիճակագրության, աշխարհում ներկայումս յուրաքանչյուր րոպե օգտագործվում է մոտավորապես 1 մլն պոլիէթիլենային տարա, իսկ մեկ մարդը տարեկան օգտագործում է միջինը 130 պոլիէթիլենային տարա` տոպրակների կամ շշերի տեսքով: Հայաստանում ներկայումս շատ մեծ քանակությամբ պլաստիկ շշերով ըմպելիք է սպառվում, տարեկան 5-6 հազար տոննա դատարկ տարա է առաջանում։ Մեծ կիրառություն ունեն նաև պոլիէթիլենային տոպրակները:
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց անցում է կատարել պլաստիկին փոխարինող այլընտրանքային տարբերակների, ընդ որում, ստեղծվել են պոլիէթիլենային տարաների թափոնների տեսակավորման ու վերամշակման մեթոդներ: Պլաստիկ շշերի ու տոպրակների դեմ պայքարը Երևանում ևս վաղուց է հիմնախնդիրների շարքում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։