Գենետիկ աղքատության չորս պատճառ
Advertisement 1000 x 90

Գենետիկ աղքատության չորս պատճառ

Adme.ru կայքի հոդվածագիրը ներկայացրել է 4 պատճառ գենետիկ աղքատության համար:

  1. Մենթալիտետ:

Մանկության տարիներինդասընկերուհուս տանը սիրում էինք թռվռալ բազկաթոռի վրա: 20 տարի անց, երբ նորից գնացի ընկերուհուս տուն, սարսափեցի, երբ տեսա նույն բազմացոռը` սենյակի անկյունում: Բազմոցը շատ չէր փոխել, բայց ցնցված էի շրջապատում տիրող աղքատությամբ: Մտքումս հաշվում էի, թե որքա՞ն կարժենար նոր բազկաթոռ գնելը, տունը վերանորոգելը: Մի պահ մտածեցի, որ նրանք ֆինանսական խնդիրներ ունեն, սակայն շուրջբոլորս նաև կեղտ, աղբ էի տեսնում: Ուղեղս մի պահ ասաց ինձ` ի՞նչ ես կարծում՝ ինչու է աղքատության հետ միշտ կեղտ, աղբ լինում: Նույնիսկ եթե «միշտ» բառը փոխարինենք «գրեթե  միշտ» և «հաճախ» բառերով, ապա դրանից ոչինչ չի փոխվի: Կեղտը ոչ թե աղքատության, այլ մենթալիտետի պատճառ է: Եվ քանի որ կեղտը ու աղքատությունը հարևաններ են, հետևաբար  աղքատությունը ինքնատիպ մենթալիտետ է:

  1. Քաղքենիություն:

Դպրոցում ես գրականության հրաշալի ուսուցչուհի ունեի: Հիշում եմ` մի անգամ նրան հարցրեցին, թե ի՞նչ է քաղքենիությունը: Ի պատասխան նա ասաց, որ քաղքենիությունն այն է, երբ խմում են ջարդված, հնամաշ բաժակով՝ այն դեպքում, երբ նորը դրված է պահարանում: Այդպես է շատերի տներում. գումարը խնայվում է սև օրվա համար, լավ օրվա համար պահված են ամանները, բայց լավ օրը շատ քիչ է գալիս, իսկ սև օրերով լցվում է ողջ կյանքը: Ով ապրում է ապագայի սպասումով՝  նրա համար լավ օրը երբեք էլ չի գալիս: Ապագայի սպասումով կյանքը հանգեցնում է ավերածության, քայքայման:

  1. Մոխրոտիկի բարդույթ:

Մի կնոջ եմ ճանաչում, ով ավելի քան 20 տարի գումար էր հավաքում ամառանոց գնելու համար: Նա միայնակ էր դաստիարակում իր երկու աղջիկներին: Նրանք կիսաքաղցած էին մեծանում, իսկ աղջիկներից մեկը նույնիսկ ինձ պատմել է, թե որքան է ամաչում տանից դուրս գալ իր հին տաբատով: Աղջիկը մեծանում էր, և ամեն տարի,  զարմանալի կերպով, երկարում էր նաև նրա տաբատը: Երբ վերջապես մայրը գնեց ամառանոցը, աղջիկները դրանով ընդհանրապես չէին հետաքրքրվում,  նրանք մեղադրում էին մորը այն բանի համար, որ նա իրենց չի սովորեցրել, թե ինչ է նշանակում իսկական կին լինել: Աղջիկների մոտ մոխրոտիկի բարդույթ էր առաջացել: Իրենց շրջապատում մշտապես հին ու մաշված իրեր տեսնելով` սովոր չէին իրենց վրա գումար ծախսել: Ամեն անգամ, երբ նրանք նոր բան էին գնում՝ նրանց տրամադրությունն ընկնում էր:  Նրանք կարծես իրենց արժանի չէին համարում նոր իրերին: Դա կոչվում է գենետիկ աղքատություն, որը մարդու գիտակցության, արյան, ոսկորների մեջ է:

  1. Ենթագիտակացաական ծրագրավորում:

Երեխաները, ովքեր քանդված պատեր են տեսնում, ենթագիտակցորեն ծրագրավորվում են: Աղքատությունն ու կեղտը ճնշում են մարդուն: Աղքատությունն ու հարստությունը ձեր խելքի  և ձեր մտքերի արտացոլանքն են:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 



Նման նյութեր