Ռուսլան Խասբուլատով. «ՊԱԿ-ը պետք է ձերբակալեր Հայաստանում և Ղարաբաղում գործող ղեկավարներին և սադրիչներին» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռուսլան Խասբուլատով. «ՊԱԿ-ը պետք է ձերբակալեր Հայաստանում և Ղարաբաղում գործող ղեկավարներին և սադրիչներին»

Ներկայացնում ենք OnTV յութուբյան ալիքի հրապարակած հարցազրույցը Ռուսաստանի Գերագույն Խորհրդի վերջին ղեկավար Ռուսլան Խասբուլատովի հետ:

Հարցազրույցին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, գրելով. «ԽՍՀՄ կոմսոմոլ տականքը դեռևս վշտում է կայսրության փլուզման համար ու դրանում մեղադրում հայերիս…

Սա մի մեղադրանք է, որին անձամբ տարիներ առաջ բախվեցի Բեռլինում՝ մի մեծ ֆորումի ժամանակ, երբ ռուսական կողմից /նիստում ելույթ էր ունենում ՄԱԿ-ում ՌԴ այն ժամանակվա դեսպան Չուրկինը/ մի եթիմ վեր կացավ ելույթ ունեցավ, թե այս աշխարհում մեծ տղերքը՝ պետությունները պետք է խոսեն փոքր ազգերի անունից ու օրինակ բերեց հայերին ու նրանց ցեղասպանությունը՝ ակնարկելով, որ հայերի նման փոքր ազգերին, դեհ, խորհրդային փոքր պետությունների պետք է Ռուսաստանը ներկայացնի ու տիրություն անի։

Ինձ ոչինչ չէր մնում, քան դրա ելույթից հետո տեղում փոխել պլանավորածս մեկնաբանությանս բովանդակությունն ու քիթմռութին գալ ու հասկացնել, որ մենք, որպես ինքնիշխան պետություն, մեր անունից կխոսենք, իզուր թող ոչ մի կռուտոյ տղա մեջ չընկնի մեր անունից խոսելու համար։

Ընդմիջմանը նա դեսպան Չուրկինի ուղեկցութամբ մոտեցավ ու ֆֆշցնող օձի նման ինձ ասաց՝ մենք չենք մոռացել, որ հայերդ քանդեցիք սովետը․․․

Ավելի կատաղեցի ու նետեցի՝ հանկարծ չմոռանաք, ես ուզում եմ, որ դուք հիշեք, թե մենք ով ենք․․․»:



Նման նյութեր