Ավազակային հարձակում Արագածոտնի մարզում․ 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել 58-ամյա քաղաքացուն, թալանել տունն ու դիմել փախուստի. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ավազակային հարձակում Արագածոտնի մարզում․ 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել 58-ամյա քաղաքացուն, թալանել տունն ու դիմել փախուստի. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի24-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահամններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի մակերեսային ծակած վերքեր, ձախ ձեռքի սալջարդ, ճակատի ձախակողմյան վերին շրջանի այտուց» ախտորոշմամբ բուժօգնության իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Մհեր Արզումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Ստեփանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Հայաստանի և Վրաստանի քաղաքացի 58-ամյա Սինամ Թամոյանն է, ով բնակվում է Արագած գյուղում։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 01։45-ի սահմաններում 2 անհայտ անձինք բաց պատուհանից մուտք են գործել Ս. Թամոյանի բնակարան, ծեծի են ենթարկել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո դանակի գործադրման սպառնալիքով հափշտակել են 4 հատ ոսկյա մատանի, 1 ոսկյա շղթա, 3 հատ ոսկյա թևնոց, 2 զույգ ոսկյա ականջող (1-ը հայտնաբերվել է հատակին), 2 հատ Samsung մոդելի բջջային հեռախոս, 30.000 դրամ, 200 եվրո, 600-700 վրացական լարի և դիմել փախուստի: Փաստի առթիվ ավազակություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

shamshyan.com