Այս տարվա առաջին կեսին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում արձանագրվել է կենսաթոշակի աճ։ Միջին կենսաթոշակը ավելացել է 41 դրամով։ Եթե անցած տարի այն կազմում էր 40 հազար 478 դրամ, ապա այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ հասել է 40 հազար 519 դրամի։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Միջին կենսաթոշակի բարձրացումը շա՞տ է, թե՞ քիչ, թող դատեն կենսաթոշակառուները։ Բայց սա է իշխանափոխությունից հետո այս ոլորտում կառավարության իրականացրած քաղաքականության արդյունքը։ Իհարկե, չհաշված, թե այդ ընթացքում որքանո՞վ են թանկացել սպառողական ապրանքները։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: