ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝
«Իմ ամբողջ վճռականությամբ և հոգեբանական ամրությամբ հանդերձ՝ պետք է խոստովանեմ՝ երբեմն փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում, բա քեզ պե՞տք է, վայելի’ր, էլի, կյանքդ:
Հետո սկսում եմ կարդալ ուսանողների, շրջանավարտների, գործընկերների, կամ պարզապես սրտացավ մարդկանց հազարավոր գրառումները, գոհունակության ու աջակցության հզորագույն խոսքերը (կարդում եմ բոլորը՝ անխտիր) և հասկանում, որ սատանան իրապես շատ փոքրիկ է:
Սիրելինե’րս, ակնհայտ շնորհակալությունս պաթետիկ խոսքերով արտահայտելու փոխարեն՝ ուզում եմ ընդամենն արձանագրել հետևյալը՝ ձեր այս խոսքերը ոչ թե պարզապես կարևոր են, այլ դրանք ուղղակի ՎՃՌՈՐՈՇ են»։