Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Աղասի Ենոքյանին՝ գրում է. «Աղաս ջան, նոր պատիդ քո գրառումը տեսա, թե բա եթե տղամարդը չհայտարարի, որ ինքը կին ա, սորոսականներից գրանտ չի ստանա: Հավատում եմ քո հեղինակավոր խոսքին:
Բայց գիտեմ, որ ՀԿ ղեկավարելով, «սորոսականներից» մի քանի անգամ գրանտ ես ստացել (վերջինը, երեք տարի առաջ), բայց որեւէ անգամ քո մոտ կանացի երկրորդական հատկանիշներ չեմ նկատել (իսկ ես մանրուքների հանդեպ ուշադիր մարդ եմ): Խնդրում եմ, կիսվի, ոնց ա քո մոտ ստացվել համ գրանտ ստանալ, համ տղամարդ մնալ: Շատ-շատ արժանավոր տղամարդկանց դրամաշնորհներ են հարկավոր հանրօգուտ գործերի համար, բայց կին էլ չեն ուզում դարնալ: Փորձդ ուսանելի կլինի»:
Աղաս ջան, նոր պատիդ քո գրառումը տեսա, թե բա եթե տղամարդը չհայտարարի, որ ինքը կին ա, սորոսականներից գրանտ չի ստանա:…
Gepostet von Tigran Hakobyan am Sonntag, 18. August 2019