Սամվել Օգանովսկին՝ իր հնարավոր ձերբակալության մասին. factor.am
Advertisement 1000 x 90

Սամվել Օգանովսկին՝ իր հնարավոր ձերբակալության մասին. factor.am

Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Օգանովսկին իր հավանական ձերբակալության մասին տեղեկություններ չունի: Այս մասին նա ասաց Factor.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ 168.am-ը քիչ առաջ գրել էր, որ իր տեղեկություններով` ՀՀ իշխանությունների կողմից երկուշաբթի օրը գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու որոշում է կայացվել: Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. «Ապատեղեկատվություն է»,- կարճ արձագանքեց խոսնակը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին BBC-ի ռուսական ծառայությունը 2008թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ աղմկահարույց հոդված էր հրապարակել։

«Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հոդվածում նշված էր, որ նախաքննության վարկածով՝ գեներալ Կարապետյանն իր ենթականերից 20 հոգանոց հատուկ խումբ է կազմավորել, որը տեղակայվել է Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում: Կարապետյանի հարցաքննությանը մասնակցած քննիչի ներկայացմամբ՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ այցելել են խմբի անդամներին, որոնք պատրաստակամություն են հայտնել, հրամանի դեպքում, «կրակել ժողովրդի վրա», և հենց այդ խումբն է, նախաքննության վարկածով, մարտի 1-ին կրակել ցուցարարների ուղղությամբ: Հարցաքննության ժամանակ գեներալ Կարապետյանը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ «ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել»:

factor.am



Նման նյութեր