Դանիել Իոնիսյան. «Ակամայից հիշում եմ, թե ե՞րբ է վերջին անգամ նման բան եղել ու հեչ լավ բաներ չեն գալիս մտքիս»
Advertisement 1000 x 90

Դանիել Իոնիսյան. «Ակամայից հիշում եմ, թե ե՞րբ է վերջին անգամ նման բան եղել ու հեչ լավ բաներ չեն գալիս մտքիս»

Դանիել Իոնիսյանի հրապարակումը.

«Քանի դեռ Ararat Mirzoyan-ի ղեկավարած ԱԺ-ն՝ խորհրդարանի բակում հավաք իրականացնելու թույլտվության հարցը դնում է ԱԱԾ-ի վրա, ակամայից հիշում եմ, թե ե՞րբ է վերջին անգամ նման բան եղել ու հեչ լավ բաներ չեն գալիս մտքիս:

Ուրեմն 2008 թվականի մարտի 17-ին՝ բռնապետության կուլմինացիայի օրերին ԱԺ-ն օրենքում կատարեց փոփոխություններ (ՀՕ-1-Ն), որով ԱԱԾ-ն իրավունք ստացավ «հավաստի» տվյալների հիման վրա արգելել հավաքը: Բայց ԱԱԾ-ին նման իրավունք տալը այն աստիճան խայտառակություն էր, որ 2008-ի հունիսի 11-ին խորհրդարանը նորից փոխեց օրենքը (ՀՕ-74-Ն) և մասամբ վերացրեց այդ կարգավորումը, իսկ 2011 թվականին այդ կարգավորումը ընդհանրապես հանվեց:

Բայց ԱԺ անվատնգությունն ապահովող ուժայինների վրա հղումը նաև ուրիշ ասոցիացիաներ առաջացրեց:

Իսկ 2004 թվականի ապրիլի 13-ի գիշերը, երբ ԱԺ բակից դուրս եկած ուժայինները ծեծ ու ջարդի ենթարկեցին ժողովրդին, դրան արձագանքեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ասաց, որ ուժայինները խորհրդարանի շենքն էին պաշտպանում և իրեն չէին ենթարկվում:

Հ.Գ. Levon Barseghyan-ը այստեղ կդներ #ՊետությանԶավթումՉիԵղել հեշթագը»:



Նման նյութեր