Ամուլսարի շուրջ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը կարող է սրնթացորեն կորցնել իր լեգիտիմությունը, այսպես կոչված «հեղափոխական ամբոխի» և նրա շահերը ներկայացնող «հեղափոխական քաղաքական» ֆրոնդայի, կամ, հասարակ լեզվով ասաց, այդ քաղաքական դասի մոտ:
Արսեն Խառատյանի կոչը ուղված ԱԺ-ում Փաշինյանի թիմակիցների մի մասին, դուրս գալ «Իմ քայլը» դաշինքից և ձևավորել, այսպես կոչված «կանաչների» պատգամավորական ֆրակցիա, կամ խումբ, ցույց է տալիս, որ այս ֆրոնդայի «դրսի» կուրատորները, պատրաստվում են «խաչ քաշել» Փաշինյանի վրա, փորձ անելով ձևավորել «նոր հեղափոխական թիմ», ով վերջապես ամբողջովին կիրականացնի այն, ինչ նախատեսված էր դեռ մեկ տարի առաջ:
Եթե Փաշինյանը հապաղի, ապա նա կարող է հայտնվել այն վիճակում, ինչ որ եղավ 1917-ին Ռուսաստանում Կերենսկու հետ:
Կարճ համեմատական Փաշինյանի և Կերենսկու միջև նմանությունների վերաբերյալ
Ինչպես հայտնի է, ով լավ է ճանաչում պատմությունը, նա կարող է խուսափել շատ սխալներից: Այդ իմաստով, Փաշինյանը իր հայացքներով ու անցած ճանապարհով շատ նման է 1917-ի ժամանակավոր կառավարության վարչապետ Ալեքսանդր Կերենսկուն: Եվ այդ տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ինչու Կերենսկին, ով դարձել էր ռուսական փետրվարյան հեղափոխության գլխավոր հերոսը, մեկ տարի չանցած կորցրեց իշխանությունը:
Ինչպես հայտնի է Կերենսկին առավել հայտնի դարձավ ռուս հանրության համար, 1905-ից , «արյունոտ կիրակիից» հետո: Այդ ժամանակվա «արյունոտ կիրակին», շատ նման էր մեր 2008-ի մարտի 1-ին: Կերենսկին ակտիվ մասնակիցներից էր, որի պատճառով էլ նա ձեռբակալվեց ցարական իշխանությունների կողմից: Մեկուկես տարի կալանքից հետո, դուրս եկավ բանտից և մտավ ակտիվ քաղաքականության մեջ: Գրեթե նույն ճանապարն անցավ նաև Նիկոլը, որի վրա նույնպես մեծ ազդեցություն էր թողել մարտի 1- դեպքերը: Կերենսկին դեմ էր ահաբեկչությանը, սակայն պաշտպանում էր տերորի կողմնակից «էսերների» շահերը: Նույնիսկ 1912-ին դատարանում պաշտպանում էր, հայ հեղափոխականների/ՀՅԴ/-ի շահերը: Փաշինյանը նույնպես զինված աբստամբությանը դեմ էր, սակայն պաշտպանում էր «Սասնա Ծռերի» -ին իշխանությանից:
Կերենսկին սոցիալիստ էր և չեր սիրում հարուստ բուրժուաներին, համարելով, որ նրանք անարդար ձևով էին հարստացել և շահագործում էին քաղաքացիներին,- բանվորներին և գյուղացիներին: Փաշինյանի տեսակետներն այս հարցում նույնպես մեծամասամբ, համնկնում են Կերենսկու հայացքների հետ: Հաշվի առնելով 21 դարի գործոնը, Փաշինյանը իրեն չի համարում սոցիալիստ, սակայն ժամանակային գործոնն հաշվի առնելով կարող ենք արձանագրել , որ նրանց արժեհամակարգերը գրեթե նունն էին:
Կերենսկին ատում էր ցարական կիսա -բուրժուական, կիսա ֆեոդալական ռեժիմը, Փաշինյանը ատում էր նախկին ռեժիմը, այն համարելով քրեա-օլիգարխիկ:
1917-ի փետրվարյան հեղափոխության գլխավոր հերոսը դարձավ հենց Կերենսկին: Այդ հեղափոխությունը ռուս հասարակության համար անսպասելի էր, սակայն շատ սպասված: Իսկ հեղափոխության գլխավոր կարգախոսն էր «Սերը և համերաշխությունը»: Այն համարվում էր բուրժուա- դեմոկրատայկան, սակայն իր բնույթով հակաբուրժուական էր:Քանզի ռուսները բուրժուաներին չէին սիրում: 2018-ի հայկական ապրիլյան հեղափոխությունը նույնպես համարվում էր բուրժուա-դեմոկրատական, սակայն իր բնույթով հակաօլիգարխիկ էր, քանզի Հայաստանում օլիգարխները նույնպես սիրելի չեն: Իսկ հեղափոխության կարգախոսն էլ շատ նման էր ռուսների փետրվարյան հեղափոխության կարգախոսին:
1917- մարտին ողջ ռուս հասարակությունը ուղակի պաշտում էր Կերենսկիին, նրան համարելով «Ռուսաստանի արևը», «գյուղացիների ազատագրիչ»: Կերենսկին «լողանում էր » այդ փառքի մեջ: Նա փորձում էր նմանվել հասարակ մարդուն, մերժում էր, «պարոն» ձևակերպումը, այն փոխարինելով «ընկերով»: Նա իր ելույթներով հիպնոզացնում էր ամբոխին և դրանով գրավում նրանց սերը: Նրան այդպես էլ անվանում էին ,- «ռուսական հեղափոխության սիրեկանը»: Համաձայնվեք, որ այս ամենը ատ է հիշեցնում նաև Նիկոլին:
Ամբողջությամբ՝ zham.am