«ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» (SOFT POWER) տեխնոլոգիայի կիրառման անհրաժեշտության մասին
Advertisement 1000 x 90

«ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» (SOFT POWER) տեխնոլոգիայի կիրառման անհրաժեշտության մասին

Աշխարհում հայտնի «Մտքի ֆաբրիկանները (կամ ուղեղային կենտրոնները)»  ակտիվորեն մշակում են այսպես կոչված ժողովրդական բարեփոխումների սցենարներ, որոնք  հայտնի են «գունավոր հեղափոխություններ (ԳՀ)» անվանումով: Դրանք այսօր քննադատվում են և՛  անարդյունավետության, և՛ բազմամակարդակ   անորոշության հաստատման համար:    «ԳՀ» շուրջ ծավալված քաղաքական բանավեճում Հարվարդի համալսարանի Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի ԶԼՄ-երի և հանրային քաղաքականության կենտրոնի պրոֆեսոր Ժոզեֆ Ս. Նայն շրջանատեց «փափուկ ուժի», «ճկուն իշխանության հզորություն» եզրույթները՝ հի­մ­­­նա­վորելով այսպես կոչված «փափուկ ուժի» (soft power) տեսության տեխնոլոգիան: Ուշագրավ է այն փաստը որ Ժոզեֆ Ս. Նայի այս տեսությունը և՛ ակադեմիական, և՛ գործնական քաղա­քա­­կանության արդյունք է: Ժոզեֆ Ս. Նայը Բ. Քլինտոնի վարչա­կազ­մում աշխա­տել է Պենտագոնի ղեկավարի` միջազգային անվտանգության գծով օգնա­կա­նի պաշտոնում, 1993-1994թթ. գլխավորել է ԱՄՆ հետախուզության ազգային խորհուրդը:  

Ժ. Նայը եղել է Եռակողմ հանձնաժողովի գործադիր կոմիտեի անդամ, պարբերաբար մասնակ­ցել է Միջազգային հարաբերությունների կոմիտեի նիստերին: Նա եղել է տնօրեն Արևելք-Արևմուտք անվտանգության ուսումնասիրությունների ինստի­տու­տում և Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտու­տում: Օբամայի օրոք  ներգրավվել է երկու նոր հետազոտական նախագծե­րում` «Հանուն նոր ամերիկյան անվտանգության»  և «ԱՄՆ ազգային անվտան­գու­թյան բարեփոխումներ»: Դոկտոր Նայի տեսական դրույթները ունեն հստակ գիտավերլուծական ու կիրառական նշանակություն, և ուղղված են Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի,  հեգեմոնիայի ընդլայնմանը: Իմիջայլոց, նման անցումները գիտությունից քաղաքականություն, քաղաքա­կա­նու­­թյունից հետախուզություն և հետախուզությունից գիտություն, Արևմուտքում լայնորեն տարածված պրակտիկա է, որի բացառիկ նպատակը այս կամ այն էլիտար խմ­բե­րի շահերի առավելագույնս լայնորեն առաջ տանելն է: Այս համատեքստում  Նայի  «SOFT POWER»–ը վճռական դեր խաղաց սառը պատերազմում և որոշակիորեն  դրսևորվում է 21-րդ դարում, քանի որ իշխանության (կամ՝ ազդեցության) այս տեսակը անմիջակա­նորեն կապված է տեղեկատվական հեղափոխության հետ, տեղեկատվության բուն ծավալի աճի, ինչպես նաև Համացանցի շնորհիվ այդ տեղեկատվության տարածման լայնամասշտաբության և արագության հետ:  Հանդես  գալով ռազմական ուժի կիրառումից հե­ռա­նա­լու օգտին Ժոզեֆ Նայը առաջարկում է հարկադրել ներքին փոփոխությունների առաջ­խա­­ղա­­ցումը՝ նորմերի և արժեքների մանիպուլյացիաների ճանապարհով: Նայը գտնում է, որ Արևմուտքի ներքին նվաճումների և միջազգային ձեռբերումների ցուցադրումը հաղորդակցության բազմաթիվ ալիքների միջոցով ամենայն հավանականությամբ, շա­հա­վետ կլինի ԱՄՆ-ի և Եվրոպայի համար: «Գրավչությունը» կարող է վերաբերվել քա­ղա­քական արժեքներին (ժողովրդավարու­թյունազատու­թյունարդարություն), մշակու­թային արտեֆակտերին (փոփ-երաժշտու­թյուն, արվեստ)  և սպառման առարկաներին  (Մակ Դոնալդս, բջջային հեռա­խոս­ներ): Հիմնական ռազմավարությունը քաղաքացիների նորմերի և արժեքների մանիպուլյացիաների ճանապարհով ներքին փոփոխությունների առաջմղումն էր: «Մեր ուժի կիրառումից օգուտ են քաղելու ավելի շուտ այն երկրները, որոնք ամենաշատն են մոտեցել ազատականության, բացախոսության և ինքնավարու­թյան գլոբալ նորմերին, որոնց առավել հասանելի են հաղորդակցման բազմաթիվ ուղիները և որոնց նկատմամբ վստահության մակարդակը մեծանում է դրանց ներքին և միջազային նվաճումների հաշվին»: Այն չափումներով ԱՄՆ և Եվրոպայի իշխանու­թյունները խիստ զգալի առավելություններ ունեն: Այն տեսակետի վրա հիմնված արտաքին քաղաքականությունը իր մեջ ներառում է քաղաքացիական հասարակության միավորումներին աջակցման օգտագործումը ավտորիտար պետություններում խաղաղ և օրինական միջոցներով վարչակարգի փոխարինում իրականացնելու նպատակով: Այս դիրքորոշմանը հետևողականորեն հարում էին ԱՄՆ բոլոր վարչակազմերը: 2005 թ. Ջորջ Բուշը իր երդմնակալության զեկույցում հստակորեն հասկացնել տվեց, որ «ժողովրդավարական շարժումների և ինստիտուտների ծիլերի որոնումը և աջակցումն ամեն մի ազգության մեջ` ահա թե ինչում է ԱՄՆ քաղաքականության էությունը»:

Ամբողջությամբ՝ mmmargaryan.wordpress.com



Նման նյութեր