Հանցավոր ռեժիմի սեփականատերերն իրենց լրատվամիջոցներով նստել են ստեղ. Վլադիմիր Կարապետյան. armdaily.am
Advertisement 1000 x 90

Հանցավոր ռեժիմի սեփականատերերն իրենց լրատվամիջոցներով նստել են ստեղ. Վլադիմիր Կարապետյան. armdaily.am

Այսօր Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ջերմուկցիները վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին դժգոհեցին, որ հանքի շահագործման հարցով Ջերմուկում երբեւէ հանրային լսումներ չեն եղել։

Ջերմուկցիների խոսքով՝   շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)վերջին պահին է իրականացվել.«Լիազոր մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է, որի տեսակետը լսել են վերջին պահին։ 2016–ից ՇՄԱԳ չի իրականացվել, կազմակերխեք նոր հանրային լսումներ եւ նոր ՇՄԱԳ իրականացրեք»,– հայտարարեց բնակչուհին։

Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ ինֆորմացիան աղավաղված է ներկայացվել բնակիչներին.«Ո՞նց չեն արել, հանցագործ ռեժիմը, որոնց լրատվամիջոցները հիմա ամենաակտիվն են էստեղ, հիմա հանցավոր ռեժիմի սեփականատերերն իրենց լրատվամիջոցներով նստել են ստեղ եւ ուզում են աղավաղված ինֆորմացիա տալ»:

armdaily.am



Նման նյութեր