Երևանում թիվ 28 երթուղին սպասարկող Газель-ը բախվել է էլեկտրասյանն ու կայանված Mazda-ին. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում թիվ 28 երթուղին սպասարկող Газель-ը բախվել է էլեկտրասյանն ու կայանված Mazda-ին. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Ավետիք Ա-ն իր վարած ГАЗ 32213 մակնիշի 4900 Տ համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև փրկարար հոգեբանը, ով այս պահին վարորդի հետ հոգեբանական զրույց է անցկացնում։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Դումոյան» գեղեցկության սրահի և Tattoօ դաջվածքի սրահի աշխատակիցները, քաղաքացիներն ու Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները՝ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարեն Դավթյանի և տեսուչ Սամվել Ղարիբյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված Газель-ը սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ էլեկտրասյանը բախվելուց առաջ բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի 19 QQ 016 համարանիշի ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Խաչատուր Գևորգյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողներ Էդգար Սիրեկանյանն ու Տիգրան Աբրահամյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չխոչընդոտեն հետաքննությանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս»-ի դիսպետչերական ծառայության ներկայացուցիչները՝ Շենգավիթի շահագործման պետ Վահագ Ռոստոմյանի գլխավորությամբ, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարը վերացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com