Ադրբեջանը հասավ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն. Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի պաշտոնական արձագանքը. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը հասավ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն. Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի պաշտոնական արձագանքը. pastinfo.am

Կովկասի ալբանաուդիական քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները օրերս հայտարարել են https://rusarminfo.ru/2019/08/30/Աղթամար կղզում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հանդեպ իրենց իրավունքների մասին: Աբսուրդի թատրո՞ն է՝ հավանաբար կմտածեն շատերը:

Բայց աբսուրդի ժանրին պատկանող այս նախադասությունը շարունակություն ունի. ալբանաուդիական համայնքի ներկայացուցիչները  թուրք-ադրբեջանական դրոշներով մտել են ԱԽԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցի և կրոնական արարողություն են կատարել:

Իսկ թուրքական ԶԼՄ-ներն էլ ի լուր աշխարհի ծանուցել  են, որ սույն «ուխտագնացները» /իրականում՝ սուտ-ուխտագնացները Ա. Ե. / հայտարարել են, թե՝ Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին  քրիստոնյա ալբաններն են կառուցել: ՈՒ ոչ ավել, ոչ պակաս՝ դիմել են մեծ եղբայր Թուրքիային, որ վերջինս թույլ տա իրենց՝ հոգևոր ծեսեր կատարեն  հայկական եկեղեցում:

Հիմա՝ հետաքրքիր է՝  ինչպե՞ս կարձագանքի ՀՀ ԱԳՆ-ն վերը նշված փաստին:  Ինչպե՞ս կարձագանքի Հայ առաքելական եկեղեցին այս անհեթեթությանը: Կամ՝ Հայաստանի ճարտարապետների պալատը  կբարձրաձայնի՞ տեղի ունեցածը: Ի վերջո, հարկ է նաև, որ  քաղաքաշինության կոմիտեն անդրադառնա սրան: Ի հավելումն, հայկական հուշարձաններով զբաղվող բոլոր հասարակական կազմակերպությունները:

Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վերանորոգվել և այցելուների համար բացվել է որպես թանգարան 2007 թվականին: Ապա՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը` հայկական եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմամբ 2010 թվականից ի վեր տարին մեկ անգամ թույլատրվեց Սուրբ Խաչում պատարագ իրականացնել: Նույն տարում սեպտեմբերի 30-ին եկեղեցու գմբեթին տեղադրվեց խաչ, որը օծվեց Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդի կողմից:

Գագիկ Առաջին Արծրունու օրոք կառուցված /10-րդ դար/ այս եկեղեցին հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից է, որի արժևորումն ու հանրահռչակումը 9-10 տարի առաջ  Թուրքիա պետությանն անհրաժեշտ էր՝ եվրոպական երկրներին ի ցույց դնելու իր «ժողովրդավար»  «հանդուրժող» կերպարը, քանի որ  այն ժամանակ նրա Եվրամիության անդամ լինելու հարցն էր դրված: Հիմա Թուրքիո համար  այդ գնացքը գնացել է…

Այն, որ աշխարհի մակարդակով Հայաստանի և  հայկական հզոր ժառանգության  սեփականացման լրջագույն գործընթաց, նոր փուլ  է սկսվել, գլոբալ առումով զգալի ու տեսանելի է:

Եվ բնավ պատահական չէ, որ  Լոնդոնում 2019 թվականին արդեն 8-րդ անգամ հրատարակված ,,Աշխարհի արվեստի պատմության,, ստվարածավալ գրքում անտիկ քարտեզին պատմական Հայաստանի տարածքի վրա  / այսինքն, Հայաստանի փոխարեն/   մեծ տառերով կարդում ենք   «Ազրբեյջան», մակագրությունը: Ապա՝ նույնը տեսնում ենք Բրիտանական թանգարանի՝   Հին Աշխարհի քարտեզների վրա:  Կամ՝ Հայաստանի անունը բացակա է, կամ էլ՝ Անատոլիա է գրված, ասենք՝ Տիգրան Մեծի ժամանակների Ծովից Ծով Հայաստանի տեղում: Ակնհայտ է, որ Ազրբեյջանն էլ այլևս ագրեսիվ կերպով խցկվում է՝ ամեն միջոց գործադրելով…

Արդեն իսկ այս փաստերը հրապարակման նյութ դարձրել ենք՝ հրավիրելով ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների, դեսպանների ուշադրությունը:

Ֆեյսբուքյան արձագանքներից զատ՝ ոչ մի  արձագանք չեղավ,  քանի որ մերոնք արտաքին թշնամիների մարտահրավերները թողած  ներքին թշնամու որոնումների, ազգը սևերի ու սպիտակների բաժանելուն են լծված:

Եվ ահա,  մեր թշնամիների՝  թուրք-ադրբեջանական եղբայրական դաշինքի կողմից նոր դավադրություն է նյութվում՝ փորձ է արվում սեփականել 915-921 թվականներին երևելի հայ ճարտարապետ Մանուելի  հեղինակած Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայ ճարտարապետության կոթողներից մեկը, որը Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն լինելով Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասն է կազմում և որը 1113 թվականին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Աղթամարի կաթողիկոսարանի կենտրոնն էր:

Հիմա՝ հետաքրքիր է՝  ինչպե՞ս կարձագանքի ՀՀ ԱԳՆ-ն վերը նշված փաստին:  Ինչպե՞ս կարձագանքի Հայ Առաքելական եկեղեցին այս անհեթեթությանը: Կամ՝ Հայաստանի ճարտարապետների պալատը  կբարձրաձայնի՞ տեղի ունեցածը: Ի վերջո, հարկ է նաև, որ  Քաղաքաշինության կոմիտեն անդրադառնա սրան: Ի հավելումն, հայկական հուշարձաններրով զբաղվող բոլոր հասարակական կազմակերպությունները:

pastinfo.am