«Դորիան» փոթորկի հետևանքով Բահամներում զոհերի թիվը հասել է 43-ի
Advertisement 1000 x 90

«Դորիան» փոթորկի հետևանքով Բահամներում զոհերի թիվը հասել է 43-ի

Բահամներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Ինչպես հաղորդում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բահամների վարչապետի ներկայացուցիչ Էրիկ Վելս Կոկսը:

Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհերի մասին:

Կոկսը հայտնել է, որ շատ մարդիկ համարվում են անհետ կորած, այդ իսկ պատճառով իշխանություններն ակնկալում են, որ փոթորկի զոհերի թիվը զգալիորեն կավելանա:

Կարմիր խաչի տվյալներով՝ «Դորիան» փոթորկի հետևանքով վնասվել է 13 հազար տուն: ԱՄՆ Հարավային Կարոլինա և Ջորջիա նահանգների ավելի քան 220 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականություն: Այդ նահանգներում, ինչպես նաև Հյուսիսային Կարոլինայում և Ֆլորիդայում հայտարարված է արտակարգ դրություն: