«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է». Խաչատուր Սուքիասյան
Advertisement 1000 x 90

«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է». Խաչատուր Սուքիասյան

Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:

Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ:

Թող Աստված օրհնի ձեր միությունը:

Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ, որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:

Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար»:

Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում…

Gepostet von Khachatur Sukiasyan am Samstag, 7. September 2019



Նման նյութեր