«Եվրո-2020»-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 4:2 հաշվով առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ: Հանդիպումից հետո sofascore.com կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները:
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նրա խաղը հեղինակավոր կայքի կողմից, 10 բալանոց համակարգով, գնահատվել է 9.5 բալով:
Բոսնիացիների կազմում լավագույն խաղացող է ճանաչվել Ամեր Գոյակը՝ արժանանալով 8.3 բալի:
Երկու թիմերի կազմում ամենացածր գնահատականը ստացել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում խաղը գնահատվել է 5.8 բալ:
Հայաստանի հավաքականի խաղը գնահատվել է 7.04 բալ, իսկ բոսնիացիների խաղը՝ 6.71 բալ: