ՃՏՊ Բաղրամյան պողոտայում. կա տուժած
Advertisement 1000 x 90

ՃՏՊ Բաղրամյան պողոտայում. կա տուժած

«911» ծառայություն սեպտեմբերի 10-ին, ժամը 06։46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 48 շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի դիմային հատվածից ծուխ է դուրս գալիս։

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վազգեն Շ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: