Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԿԱՐԾԻՔ
Դեռ մեկ տարին չլրացած ՀՀ ԱԺ խմբակցություններից հեռացան երկու պատգամավորներ։ «Իմ Քայլը» խմբակցությունից հեռացավ և պատգամավորական մանդատը վայր դրեց խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը, «Լուսավոր Հայաստանից» հեռացավ, բայց մանդատը վայր չդրեց խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։
Հարց․ արդյոք Էդգար Առաքելյանն ավելի՞ սկզբունքային է, քան Արման Բաբաջանյանը։ Գուցե․․․ Բայց կարծում եմ, որ լինելով հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պատգամավորը, Էդգար Առաքելյանը, ինչ-ինչ հակասություններ ունենալով վարչապետի հետ, չէր կարող դիմադրել, առայժմ հզոր իշխանությանը և հրաժարական է տվել և մանդատը վայր դրել պարտադրանքի արդյունքում։
Ինչ վերաբերվում է Արման Բաբաջանյանին, ապա նա ոչ միայն լքում է «ընդդիմադիր», անատամ խմբակցությունը, այլև չի բացառվում, որ որոշումը համաձայնեցված է իշխանության հետ (հե՛յ գիտի Հայկ Կոնջոլյան)։
ԿԱՐԾԻՔԴեռ մեկ տարին չլրացած ՀՀ ԱԺ խմբակցություններից հեռացան երկու պատգամավորներ։ «Իմ Քայլը» խմբակցությունից հեռացավ…
Gepostet von Avetik Ishkhanyan am Dienstag, 10. September 2019