«Սենսացիոն» տեսանյութի հետքերով, կամ ինչպե՞ս են Մոսկվայում ներկայացված Հայաստանն ու Երևանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Սենսացիոն» տեսանյութի հետքերով, կամ ինչպե՞ս են Մոսկվայում ներկայացված Հայաստանն ու Երևանը. armeniasputnik.am

Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթում 10-րոպեանոց մի տեսագրություն է հայտնվել, որում ինչ-որ անձինք դժգոհում են Երևանի սրտում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, «Я люблю Москву» (Ես սիրում եմ Մոսկվան) գրությամբ ցուցանակ տեղադրելուց։ Ցուցանակը տեղադրվել է Մոսկվայի օրվա կապակցությամբ։

Մոսկվայի օրը Երևանում նշվեց հիմնականում Հյուսիսային պողոտայում` քաղաքի կենտրոնում։ Դրանից հետո Facebook սոցիալական ցանցում հայտնվեց ոստիկանների և ինչ-որ անձանց վիճաբանության 10–րոպեանոց տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են մարդիկ փորձում հեռացնել ցուցանակը, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս

Կադրից դուրս հնչող ձայնը մեկնաբանում է դեպքերը։ Կինն անընդհատ կրկնում է, թե Մոսկվայում նույն կերպ հետաքրքրվո՞ւմ են Երևանով, ինչպես հայերը Ռուսաստանի մայրաքաղաքով։

«Մոսկվայում սիրո՞ւմ են Երևանը։ Նման բան տեղադրո՞ւմ են Ռուսաստանում։ Երևանի օրեր նշո՞ւմ են Մոսկվայում»,- հարցնում է նա։

Sputnik Արմենիան այս առնչությամբ դիմել է համապատասխան գերատեսչություններին, որոնք հաստատ գիտեն, թե ինչպես են Երևանը և Հայաստանը ներկայացված Ռուսաստանի մայրաքաղաքում։

Ի՞նչ պատասխանեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից ասացին, որ Մոսկվայում ամեն տարի Երևանի օրեր են անցկացվում, ծրագրերում ներառվում են մարզական և մշակութային միջոցառումներ, գործարար համաժողովներ, պարտադիր կարգով մեկնարկում են երկու մայրաքաղաքների գործադիր մարմինների համատեղ համագործակցության վերաբերյալ նախագծեր։

Երևանի օրեր են անցկացվում նաև Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սանկտ Պետերբուրգում։ Վերջին անգամ անցկացվել են այս տարվա հունիսի վերջին։ Պետերբուրգյան միջոցառումներին պաշտոնական պատվիրակություն է ներկա եղել` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ։

Երևանը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի քաղաք–գործընկերն է, Դոնի Ռոստովի քույր քաղաքը։

Մոսկվայի կառավարության առևտրի և ծառայությունների վարչության պատասխանը

Մոսկվայի կառավարության առևտրի և ծառայությունների ստորաբաժանումից էլ հայտնեցին, որ Հայաստանը Մոսկվայի առևտրատնտեսական վաղեմի գործընկերն է։ 2019թ–ի սկզբին Մոսկվայում գրանցվել է 30 ձեռնարկություն` կանոնադրական ֆոնդում հայկական կապիտալով։

2018թ-ի ամռանը ՌԴ մայրաքաղաքում Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ կայացել է «Ոսկե ծիրան» փառատոնը։ Ի դեպ, փառատոնն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2006թ-ին։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր