Հայուհուն ուզում են վտարել Եգիպտոսից սկանդալային պորտապարի համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայուհուն ուզում են վտարել Եգիպտոսից սկանդալային պորտապարի համար

36-ամյա Սոֆինար Գրիգորյանը ապրում և աշխատում է Եգիպտոսում: Այնտեղ նա սիրված պորտապարուհի և դերասանուհի է, դա է վկայում Instagram-ի 1,4 միլիոն հետևորդ ունոցող էջը:

Բայց հայկական արմատներով պարուհին այժմ օրենքի հետ խնդիրներ ունի:

Իր պարերից մեկի ընթացքում նա բեմ է կանչել հանդիսատեսներից երկուսին: Եվ երեք կիսամերկ աղջիկներ մեծ ոգևորությամբ պարեցին հանդիսատեսի առջև: Եգիպտոսի իշխանությունները չգնահատեցին բիկինիով աղջիկների պարը: Սոֆինարին մեղադրեցին անառակ գործողություններ հրահրելու մեջ:

Այժմ նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում և տեղահանություն: Կինը, իհարկե, համաձայն չէ այս մեղադրանքի հետ: Նա վստահեցնում է, որ միշտ հետևել է ժանրի օրենքներին, և չպետք է պատասխանատվություն կրի այն կանանց համար, որոնց հետ պարում էր:

Ի դեպ, 2015-ին Սոֆարին արդեն դատապարտել են 6 ամսվա ազատազրկման՝ «Եգիպտոսի դրոշը վիրավորելու» համար, երբ նա հանրության առջև ներկայացավ եգիպտական ​​դրոշով տպագրությամբ հագուստով: Սակայն, որոշ ժամանակ հետո աղջկա դեմ բոլոր մեղադրանքները կարճվեցին:

Մինչ դատավարությունը ընթացքի մեջ է, Սոֆարին արգելվում է ելույթ ունենալ:

Այնպես որ, երևի Սոֆինար Գրիգորյանը հիմա Եգիպտոսի որևէ մթերային խանութում տխուր սեխ է վաճառում:

ru.armlink.am

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը