Արարատի մարզում ողբերգական վթարից մահացածները առևտրով էին զբաղվում, ընտանիքի հայրն էլ ՌԴ-ում է. news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արարատի մարզում ողբերգական վթարից մահացածները առևտրով էին զբաղվում, ընտանիքի հայրն էլ ՌԴ-ում է. news.am

Արարատի մարզում այսօր ողբերգական վթարից մահացածները առեւտրով էին զբաղվում, հերթական անգամ Իրանից վերադառնալիս են եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը` նշելով, որ մեքենայի վարորդը նրանց հետ կապ չի ունեցել:

«Մայրն ու դուստրը Երեւանից են, բայց Պռոշյանում էին բնակվում` բեռնատար մեքենաների կայանման վայրի քարե տնակում, ու երեւի պահակություն էին անում: Նրանք առեւտրով էին զբաղվում, գնում գալիս էին Պարսկաստան, ընտանիքի հայրն էլ Հայաստանում չի, Ռուսաստան արտագնա աշխատանքի էր մեկնել»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան եւ КамАЗ մակնիշի 777 TT 65 համարանիշի կցորդիչով բեռնատարը: Հրշեջները, մարելով կրակը, BMW-ում հայտնաբերել են վարորդի եւ 2 ուղեւորների՝ ամբողջովին մոխրացած դիերը:

Մահացածներն են 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանը եւ 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանը, իսկ BMW-ի վարորդը Վարոս Մարկոսյանն էր:

news.am