Գյումրիում ակտիվ նախապատրաստական եռուզեռ է, քաղաքում տոնական օրվա վերջին աշխատանքներն են ընթանում: Արդեն այսօրվանից որոշ փողոցներ փակ են: Անկախության 28 ամյակին նվիրված ցուցանակներն ու դրոշները զարդարում են քաղաք տանող ճանապարհն ու քաղաքի կենտրոնական հատվածը:
Այն փողոցներում, որտեղ նախատեսված են համերգներ, տեղադրվում են բեմեր, իսկ գլխավոր՝ «Վարդանանց» հրապարակի բեմի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Քաղաքի որոշ հատվածներում տեղադրված են նաև բիո զուգարաններ, նման բան Գյումրիում երբեք չի եղել:
Հյուրերից շատերն արդեն ժամանել են: Դեռ օրեր առաջ քաղաքի բոլոր հյուրանոցների և հյուրատների համարներն արդեն ամրագրված էին, սակայն ինչպես գյումրեցիներն են խոստանում՝ «Գյումրի գուկաս, դուսը չես մնա»: