Լեգենդար դերասան եւ ռեժիսոր Դիկ Վան Դայքը, որը դեկտեմբերին դառնում է 100 տարեկան, կիսվել է երկարակեցության եւ ծերության մասին իր մտքերով Մալիբուում Dick & Arlene Van Dyke Present Vandy Camp հատուկ միջոցառման ժամանակ:
Հարց ու պատասխանի ժամանակ աստղը խոստովանել է, որ տարիքի հետ գալիս է ոչ միայն իմաստնություն, այլեւ միայնություն։ «Ես եւ իմ ընկեր Էդ Ասները պլանավորում էինք «Կենտ զույգը» ֆիլմի ռիմեյքը, բայց նա մահացավ 2021թ.: Սա այնքան զվարճալի նախագիծ կլիներ: «Ես կորցրի շատ ընկերների»,- ասել է Վան Դայքը՝ նկատի ունենալով Ասների մահը 91 տարեկանում: Նրա կինը՝ 53-ամյա Արլինը, ավելացրել է. «Նա ավելի շատ ապրեց բոլորից։ Մի տեսակ անեծք է՝ ապրել մինչեւ 100 տարեկան»։
Հարցին, թե չնայած կորուստներին, ինչպես է հաջողվում պահպանել դրական կարծիքը, դերասանը ժպիտով պատասխանել է. «Կյանքն իմ հանդեպ բարի է գտնվել։ Բողոքելու բան չունեմ»։ Վան Դայքի խոսքով՝ նա շարունակում է ելույթ ունենալ, որովհետեւ բեմը լիցքավորում է իրեն էներգիայով. «Ես բնածին դերասան եմ։ Ես ուժերի լիցք եմ ստանում հանրությունից»,- խոստովանել է նա։
Միջոցառմանը նա կատարել է մի քանի համարներ իր The Vantastix երաժշտական խմբից, որը կատարում է երգեր բարբերշոփ-քառյակի ոճով։







