«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, 4-րդ մասնաշենքի հետնամասում գտնվող ծառերի վրա սեպտեմբերի 25-ի ժամը 17:00-ի սահմաններում հայտնաբերել են 2 ձեռնասուն աղավնի, որոնցից մեկի ոտքին եղել է «ԺАКУ» գրառմամբ պլաստմասե օղակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
«Համաձայն մասնագիտական դիտարկման՝ հայտնաբերված աղավնիների օգտագործումը միտված է եղել սուրհանդակ, այդ թվում՝ թմրամիջոց տեղափոխող աղավնիների գայթակղմանը և նրանց վայրէջքն ապահովելուն:
Սուրհանդակ աղավնիների միջոցով արգելված իրերի ներթափանցման փորձի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ: