ԵՊՀ լրատվության վարչության ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խնդրելով իր կողմից ուղարկված հայտարարության տեքստի կետադրական և ուղղագրական սխալներն ուղղել։ Պատճառն այն է, որ ԵՊՀ կառուցվածքային փոփոխություններից հետո լրատվության վարչությունը ղեկավարում է պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը։ Էմին-Տերյանի գրառումից պարզ է դառնում, որ տեքստի հեղինակը Իսրայելյանն է։ Գրառումը՝ ստորև․
«Սիրելի՛ գործընկերներ, այսօր առավոտյան դուք ԵՊՀ-ի անունից շատ կարևոր հաղորդագրություն եք ստացել, որտեղ մանրամասն պարզաբանվում են վերջերս հասարակական քննարկման դարձած բազմաթիվ կարևոր հարցեր։ Քանի որ ինձ հանձնարարվել էր միայն ուղարկել ու տեղադրել, ես բարեխղճորեն արել եմ ինձ տրված հանձնարարականը։ Ավելի ուշ, ծանոթանալով տեքստին, հայտնաբերել եմ, որ այնտեղ կան ուղղագրական և կետադրական բազմաթիվ սխալներ։ Խնդրում եմ՝ ուղղեք տեքստը՝ ըստ ներկայացվող տարբերակի։
#հարվածենք100ամյակովանգրագիտությանը»,- գրել է Էմին-Տերյանը՝ տեղադրելով տեքստում տառասխալների ուղղումները։