Կրեմլը նշում Է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրության հրապարակման փաստի անսովոր լինելը, բայց չի մեկնաբանում զրույցի բովանդակությունը: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ես ոչինչ չեմ մեկնաբանելու այդ կապակցությամբ, դա բացառապես ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներքին գործն Է, առավել ևս, եթե դա (հրապարակումը) տեղի Է ունեցել փոխադարձ պայմանավորվածությամբ»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: «Բայց, ընդհանուր առմամբ, հարկ Է ընդունել, որ, իհարկե, զրույցի ամբողջական ձայնագրության հրապարակումը՝ լինի դա հեռախոսազրույց կամ առերես զրույց, հազվադեպ Է պատահում դիվանագիտական և միջպետական պրակտիկայում, համենայն դեպս մինչ այժմ հազվադեպ Է հանդիպել»,- հավելել Է Պեսկովը: