«Որոշ տեղեկություններով` պարոն Փաշինյանի և նրա շքախմբի այցն ԱՄՆ հայաստանյան հարկատուների վրա նստել է մոտ 1 միլիոն դոլար…»
Advertisement 1000 x 90

«Որոշ տեղեկություններով` պարոն Փաշինյանի և նրա շքախմբի այցն ԱՄՆ հայաստանյան հարկատուների վրա նստել է մոտ 1 միլիոն դոլար…»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի ամերիկյան վոյաժը ձախողված էր.

Ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած 35 հոգանոց պատվիրակության վեցօրյա այցը ԱՄՆ…

Ի սկզբանե պարզ դարձավ, որ միայն Գյումրի-Լոս Անջելես-Սան Խոսե-Նյու Յորք-Երևան չարթերային չվերթ կազմակերպելու համար պետական բյուջեից հատկացվել է 165 միլիոն դրամ՝ մոտ 348 հազար ԱՄՆ դոլար… Ու սա միայն չարթերային չվերթի արժեքն է…

Ըստ որոշ տեղեկությունների` պարոն Փաշինյանի և նրա շքախմբի այցն ԱՄՆ հայաստանյան հարկատուների վրա նստել է մոտ 1 միլիոն դոլար… Հաշվի առնելով այցի արդյունքները և հանդիպումների մակարդակը համարում եմ, որ այս աստղաբաշխական ծախսերն անտրամաբանական և անարդյունավետ են եղել… Հիմա բացատրեմ, թե ինչո՞ւ…

Ամենամեծ ձախոխումը՝ Փաշինյանն ԱՄՆ-ում չընդունվեց դաշնային մակարդակի որևէ պաշտոնյանի կողմից… Ավելորդ և նույնիսկ ֆանտաստիկ եմ համարում Փաշինյանի ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի հետ հանդիպումների մասին, որի վերաբերյալ, մինչ Փաշինյանի այցն ԱՄՆ, բարձրաձայնում էին իշխանամետ որոշ ԶԼՄ-ներ…

Փաշինյանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կուլիսներում նույնիսկ չընդունեց Թրամփի կամ Պոմպեոյի տեղակալներից, օգնականներից կամ խորհրդականներից որևէ մեկը, այն դեպքում, երբ Ուկրաինայի նախագահ Զելենսկին արժանացավ Սպիտակ տան և Պետքարտուղարության ամենաբարձր ընդունելությանը…

Ձախողում էր նաև պարոն վարչապետի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող «Գրանդ Փարքում» կազմակերպած հանրահավաքը, որին, իբրև թե, պետք է մասնակցեր 30-35 հազար մարդ… Ըստ ամերիկյան Los Angeles Daily News-ի և «FOX11»-ի Փաշինյանի հետ հանդիպմանը «Գրանդ Փարք» էին եկել մոտ 10 հազար մարդ…

Հիշեցնեմ, որ Լոս Անջելեսի ագլոմերացիայում պաշտոնապես բնակվում է 600 հազարից ավել հայ (ոչ պաշտոնական տվյալների համաձայն հայերի թիվը մոտ 700 հազար է)… Հավելեմ, որ հանրահավաքի սկսվելուց առաջ բավականին լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ոստիկանների և մեծ քանակությամբ ցուցարարների միջև, որոնք Փաշինյանի հետ հանդիպմանը եկել էին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պաստառներով ու հանդիպել էին իրավապահների արգելքներին…

Ձախողում էր ոչ միայն կանխատեսվածից ավելի քիչ թվով հայերի մասնակցությունը հանրահավաքին, այլև հրավիրված 53 սենատորներից և կոնգրեսականներից ընդամենը մեկ կոնգրեսականի՝ հակաթրամփյան հայացքներով հայտնի Ադամ Շիֆի մասնակցությունը… Տապալում եմ համարում նաև Փաշինյանի այցը «Սիլիկոնյան հովիտ»՝ Սան Խոսե, որտեղ նրան չէր հաջողվել հանդիպել «հովտի տերերից» որևէ մեկի հետ… «Սինոփսիսի» տնօրենի՝ Չի Ֆուն Չանի հետ հանդիպումը անարդյունավետ է, քանի որ 2004 թ-ից վերը նշված ընկերությունը շատ հաջող գործում է Հայաստանում…

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելուց հանրությունը միայն կհիշի Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «լեյլաալիևայական» պահվածքը…

Նյու Յորքում գործարար հայերի հետ հանդիպման արդյունքում էլ համագործակցության որևէ հուշագիր ստորագրելու վերաբերյալ տեղեկատվություն չկա… Զարմանալի է… Ընդամենը մի սկանդալային ասուլիս տալու և Դոնալդ և Մելանյա Թրամփերի հետ լուսանկարվելու համար արժեր այդքան գումար ծախսել և գնալ Լոս Անջելես և Նյու-Յորք…

Երևանում չէ՞ր կարելի հերթական ասուլիս կազմակերպել՝ «ասֆալտին փռելով» Վանեցյանին, հակահեղափոխականներին և հոգեվորականությանը… Որքան հասկանում եմ, պարոն Փաշինյանին արդեն չեն բավարարում հայաստանյան ասուլիսները… Նա էկզոտիկա է ուզում, ինչը թանկ է նստում հարկատուներիս վրա…

Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար կարիք չկար 348 հազար դոլար ծախսել միայն չարթերային չվերթների վրա. կարելի էր Երևանից ԱՄՆ հասնել մի քանի հազար անգամ ավելի էժան ու առանց ավելորդ «սվիտայի»… Պարոն Փաշինյանը մինչ ԱՄՆ մեկնելը Վաշինգտոնին գոհացնելու համար բավական ջանքեր գործադրեց, որի գլխավոր առանցքը՝ հակառուսական հռետորաբանությունն էր…

Սակայն Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում Փաշինյանի քայլերը չգնահատվեցին… ԱՄՆ-ի ղեկավարները չեն հավատում Փաշինյանի «լիրիկային»… Նրանց կոնկրետ քայլեր և գործողություններ են պետք, այլ ոչ թե դիլետանտ բեմականացումներ…

Հ.Գ. Որպեսզի պատկերացնեք Փաշինյանի ԱՄՆ այցի ամբողջ աբսուրդայնությունը մի օրինակ բերեմ. որևէ մեկը պատկերացնում է, որ ԱՄՆ նախագահը ինչ-որ միջազգային համաժողովին մասնակցելու համար գա Հայաստան, մասնակցի այդ համաժողովին, սակայն արհամարհվի Հայաստանի իշխանությունների կողմից՝ չարժանանալով ընդունելության բարձր կամ ԱԳՆ-ի մակարդակով, գնա, օրինակի համար, Գյումրի՝ սելֆի անի Շիրակի փոխմարզպետի ու Գյումրու քաղաքապետի հետ, հանդիպի հայաստանաբնակ ամերիկացիների հետ, այդ ամենի համար ահռելի գումարներ ծախսի ու վերադառնա ԱՄՆ… Շատերդ կծիծաղեք կամ քմծիծաղով կարձագանքեք…

Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի` ԱՄՆ վեցօրյա այցի ժամանակ, հենց այն է, ինչ նոր նկարագրեցի…
Ամեն դեպքում Փաշինյանի և նրա 35 հոգանոց պատվիրակության ամերիկյան վոյաժը ձախողված է…

Իսկ դրա հետևանքների մասին կիմանանք շուտով…»:

Փաշինյանի ամերիկյան վոյաժը ձախողված էրԱվարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած 35 հոգանոց…

Gepostet von Gagik Hambaryan am Donnerstag, 26. September 2019



Նման նյութեր