Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞ւ է աղմկում քայլիստկա Լենան
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում իրեն թույլ էր տվել տղամարդուն ոչ վայելուչ պահվածք և անձնական վիրավորանքներ էր ուղղել ՀՀ նախկին արդարադատության նախարար և ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին…
Իրեն պարոն համարող սույն կերպարի լայնաբերանությունը դատապարտելու փոխարեն ԱԺ փոխնախագահ, քալիստկա Լենա Նազարյանը գրառում է կատարել՝ պաշտպանելով Անդրանիկ Քոչարյանին և ստանձնելով վերջինիս արտահաստիքային օմբուդսմենի դերը…
Որքան հասկանում եմ, այս ունիկալ անգրագետը, որը երկու բառ իրար կողքի չի կարող դնել և մեկ հոդաբաշխ նախադասություն արտասանել, որը ամենատափակ և դեբիլ մտքեր արտահայտող երեսփոխաններից է, որի ամեն երկրորդ ելույթը խայտառակություն է, փորձում է պաշտպանելով իր անդաստիարակ գործընկերոջը վրեժխնդիր լինել Արփինե Հովհաննիսյանից այն բանի համար, որ ժամանակին հազարով հեռուստադիտողների աչքի առաջ բացահայտեց իր անգրագիտությունը, անտեղյակությունը և դիլետանտությունը…
Արժի ևս մեկ անգամ այդ հաղորդումը եթեր տալ, որ հետհեղափոխական էյֆորիայից ձերբազատված հասարակության մի զգալի մասը արդեն այլ «աչքերով» դիտի և հասկանա, թե Հայաստանի օրենսդիր մարմնի պաշտոնյաներից մեկն ինչ է իրենից ներկայացնում և ինչ աղետ է երկրի համար…
Չեմ համակրել ՀՀԿ-ին և նրա կադրերին, բայց չեմ կարող չարձանագրել, որ նրանց մեջ որոշ քանակ են կազմել պրոֆեսիոնալները, որոնցից մեկը հենց Արփինե Հովհաննիսյանն է, ով մի քանի ամիս առաջ «հանդգնել» էր իր տեղը ցույց տալ քայլիստկա «աբիժնիկ» անգրագետին և այժմ արժանանալ մի ճղճիմ պատասխանի…
Շատ եմ ցանկանում Փաշինյանի այս կադրին տեսնել ԵԽԽՎ-ում՝ ադրբեջանցիների հետ մենամարտելիս, այլ ոչ թե սոցցանցերում իր անձնական թշնամում վատաբանելիս…
Հ.Գ. Լավ կլինի ԱԺ փոխնախագահն ամբիոնից շարունակի զբաղվել կանանց այն առաձնահակությունների բացահայտումով, որոնք նրանց տարբերում են տղամարդկանցից…Դա նրա մոտ ավելի լավ է ստացվում…
Իսկ եթե լուրջ՝ մեկ խորհուրդ Փաշինյանի որոշ թիմակիցներին… Ավելի լավ է չխոսել, քան խոսել ու հայտնվել խայտառակ իրավիճակներում…»: