Ծիծաղելի դիպված. Տիգրան Սարգսյանը «զավթել» է Փաշինյանի աթոռը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ծիծաղելի դիպված. Տիգրան Սարգսյանը «զավթել» է Փաշինյանի աթոռը

Լրագրողների օբյեկտիվներում հայտնվել է շատ ծիծաղելի մի դրվագ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին «Թումո» կենտրոնում. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աթոռը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին։

ԵԱՏՄ երկրների, Իրանի և Մոլդովայի առաջնորդներն այսօր Երևանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո ուղևորվել են ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն, որտեղ մասնակցել են «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» համաժողովին։ Հենց այստեղ ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը «զավթել» է Փաշինյանի աթոռը։

Տիգրան Սարգսյանը, որը նախկինում Հայաստանի վարչապետն էր, այնքան տարված էր Պուտինի հետ զրույցով, որ միայն զգուշացումից հետո է վեր կացել Փաշինյանի տեղից։ ՀՀ վարչապետը ծիծաղելով զբաղեցրել է իր տեղը։

armeniasputnik.am



Նման նյութեր