Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գենետիկան հրաշք գիտություն է։
Օրինակ՝ լրիվ վերջերս Բրիտանիայում ԴՆԹ վերլուծությամբ ոչ միայն հաստատել են, որ Անգլիայի թագավոր Ռիչարդ Երրորդի կմախքն են գտել (նրա, ով ըստ Շեքսպիրի՝ մարտի դաշտում թագավորությունը խոստացավ մեկ ձիու դիմաց, բայց իրեն դա չփրկեց), այլև պարզել են, որ կանացի գծով իր նախնիներից երկուսը դավաճանել են ամուսիններին և այսինքն իրենց անօրինական զավակներ են իշխանությունը ժառանգել։ Ինչն էլ Ռիչարդին անօրինական թագավոր է դարձնում։
Բայց այդ մասին իմացվել է իր մահվանից 530 տարի անց, երբ դա արդեն ընդամենը զվարճալի պատմական դրվագ է, թեպետ իր և իր նախնիների համար կյանքի-մահվան հարց կդառնար։
Բայց այսօր որոշ սովորական մարդկանց համար էլ է սա լուրջ խնդիր։ Վերջերս ԲիԲիՍի-ն էր գրել, որ հազարավոր մարդիկ՝ ոմանք հետաքրքրասիրությունից դրդված, ոմանք՝ ժառանգության հետ կապված ինչ-ինչ վեճեր լուծելու համար, ԴՆԹ անալիզ են անում և հանկարծ պարզում, որ իրենց հայրերի զավակները չեն։
Եւ տխրահռչակ ԱԺ երեսփոխանը, որ այսօր շատ վստահ Արփինեի հայրիկի ու մայրիկի ինքնությունն էր շոշափում իր խոսքում, տեսնես իր նախնիների գենետիկ անալիզ արե՞լ է մինչև ելույթ ունենալը։ Թե չէ կյանքն այնպիսի բան է, որ այսօր դու այլոց ծնողներին ես քննարկում, իսկ վաղը թարս բուսնած ԴՆԹ է ձեռքումդ մնում»։
Գենետիկան հրաշք գիտություն է։ Օրինակ՝ լրիվ վերջերս Բրիտանիայում ԴՆԹ վերլուծությամբ ոչ միայն հաստատել են, որ Անգլիայի…
Gepostet von Կարեն Վրթանեսյան am Mittwoch, 2. Oktober 2019