Դուստրերի կողմից սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի գործով տուժածների փաստաբանները քննությանը խնդրում են հետաքննությունը վերսկսել։ Այս մասին տեղեկացնում է «Газете.Ru»-ն։
Փաստաբանների կարծիքով՝ Խաչատուրյանի՝ դուստրերի նկատմամբ ոտնձգությունների մասին հաղորդումները հաստատված չեն։
«Չկան ականատեսներ, աուդիո և տեսաձայնագրություններ, սերմնահեղուկի հետքեր»,- հավելել է փաստաբանը։
Բացի դրանից՝ փաստաբանի խոսքերով՝ քույրերը տարբեր ցուցմունքներ են տալիս։
Դրան ի հակակշիռ՝ Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը հավաստիացնում է, որ հոր կողմից ոտնձգությունների ենթարկվելու տեղեկությունները հաստատվում են վկաների, մեղադրյալների ցուցմունքներով, ինչպես նաև մի շարք փորձաքննությունների արդյունքներով։