Անհայտ անձինք Հնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգում թափանցել են հուշահամալիր եւ գողացել երկրի սպանված քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի աճյունը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով BBC-ին։
Միջադեպը տեղի է ունեցել ազգային-ազատագրական շարժման առաջնորդի ծննդյան 150-րդ տարելիցի օրը։ Անհայտ անձինք վերցրել են նրա մոխիրը հուշահամալիրից, որտեղ այն պահվում էր 1948 թվականից։
Բացի այդ, գողերը կանաչ ներկով գրել են «դավաճան» բառը անկախության առաջնորդի լուսանկարների վրա։ Հուշահամալիրի պահակի խոսքով՝ այս գողությունը «խայտառակություն» է։
Ներկայում կատարվածի վայրում աշխատում են իրավապահ մարմինների տեղի աշխատակիցները։
Գանդին սպանվել է 1948 թվականի հունվարին։ Նա մահվանից հետո դիակիզվել է, բայց մոխիրը չի ցրվել գետում՝ հինդուիստական հավատքին համապատասխան։