Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: Ցանկում ընդգրկված որոշ բառերի հայերեն համարժեքները հայտնի են հայախոս և հայագիր հանրությանը, սակայն վերջին ժամանակներում դրանք քիչ են կիրառվում գրավոր և բանավոր խոսքում:
1. անոնս – հայտարարություն, ծանուցում, ազդ
2. ափլիքեյշն – հավելված (բջջային կամ համակարգչային)
3. ափլոդ – վերբեռնում
4. դաունլոդ – ներբեռնում
5. դեգուստացիա – համտես(ում)
6. դեգրադացիա – 1. հետընթաց, 2. քայքայում, կազմալուծում
7. դոմեն – տիրույթ
8. զիփլայն – ճախրուղի
9. էմիգրացիա – 1.արտագաղթ, 2. տարագրություն, վտարանդիություն
10. էքսկլյուզիվ – բացառիկ
11. ըքաունթ – հաշիվ, օգտահաշիվ
12. իմիգրացիա – ներգաղթ
13. ինստրուկտոր – հրահանգիչ
14. իվենթ – իրադարձություն, միջոցառում
15. լիմիտ – սահմանաչափ, սահմանափակում
16. կոնստրուկտիվ – կառուցողական
17. կոնֆիդենցիալ – գաղտնի, խորհրդապահական
18. կուրատոր – համադրող
19. հաքեր – ցանցահեն
20. մարկեր – նշիչ
21. շլագբաում – ուղեփակոց
22. պրիմիտիվ – պարզունակ, պարզ
23. սպեցիֆիկ – առանձնահատուկ, յուրահատուկ
24. վոլոնտյոր – կամավոր
25. տոլերանտ – հանդուրժող
26. ցիվիլ – քաղաքակիրթ
27. փոսթ – գրառում, հրապարակում
28. օնլայն – առցանց
29. օֆլայն – անցանց
30․ ֆակուլտատիվ – կամընտրական