Իրանցի կանայք 40 տարվա մեջ առաջին անգամ կկարողանան ներկա լինել ֆուտբոլային հանդիպման: Այս մասին հաղորդում է IRNA-ն:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ ԱԱ-2022-ի որակավորման փուլի՝ Կամբոջայի հետ առաջին խաղին, որը պետք է կայանա հոկտեմբերի 10-ին, կանանց համար նախատեսված հատուկ կայքը սկսել է առանձին տրիբունաներում տոմսերի վաճառքը:
Ի սկզբանե կանանց համար առանձնացված է եղել ընդամենը 2 տրիբունա, բայց այն բանից հետո, երբ ընդամենը հաշված րոպեների ընթացքում բոլոր տոմսերը վաճառվել են, որոշում է կայացվել նրանց համար առանձնացնել ևս 2 տրիբունա:
Իրանում կանայք վերջին 4 տասնամյակում չէին կարողանում հաճախել տղամարդկանց ֆուտբոլային հանդիպումներին: Մինչև բոլորովին վերջերս նրանք կարող էին խաղերը դիտել միայն հատուկ գոտիներում՝ մեծ էկրաններով: