Բելգիայում ապրող մի խումբ երիտասարդներ երեկ դարձել էին համացանցի «հերոսները»: Նրանք Արցախի դրոշը ադրբեջանական «Քարաբաղի» ֆուտբոլային ակումբի հանդիպման ժամանակ Արցախի բարձրացրած օդում բարձրացրած ակցիայի հեղինակներն են:
ArmDaily.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից Վարդան Վարդանյանը նշեց, որ դժվարություններ ունեցել են ակցիան իրականացնելիս.«Մենք ավելի շատ դժվարությունների էինք սպասում: Գնացինք, տեղում բախտներս բերեց, մի դատարկ տուն կար՝ ստադիոնի հետևը, մտանք տուն, բարձրացանք դրա տանիքը ու այնտեղից դրոշը մտցրեցինք դաշտ»:
Վարդանյանը նշեց, որ դժվարություններ ավելի շատ եղել են ակցիան իրականացնելուց հետո.«Երբ դրոշը հետ բերեցինք-դրեցինք մեքենան, ոստիկանությունն արդեն ամբողջովին շրջափակել էր ստադիոնը, բայց բախտներս բերեց, մեզ չբռնեցին, անտառների միջով կարողացանք փախչել»:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ ակցիայի նպատակը ցույց տալն էր, որ Ղարաբաղը Հայաստանինն է, ոչ թե՝ Ադրբեջանինը.«Եվ ես կարծում եմ՝ ակցիան շատ լավ ստացվեց: Մենք սպասում էինք լավ արձագանքի, բայց այսքան շատ՝ ոչ: Առավոտից զանգում ու գրում են, լավ խոսքեր ասում: Եվրոպայով մեկ, նաև Ադրբեջանում շատ տարածվել է մեր ակցիան»:
Վարդան Վարդանյանը հույս հայտնեց, որ տեղի իշխանությունների ու կազմակերպիչների հետ խնդիրներ չեն առաջանա:
Հիշեցնենք , որ Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Դյուդելանժը» սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Քարաբաղին»:
Հայաստանի FAF-ի ակտիվիստները խաղի ընթացքում անօդաչու թռչող սարքի օգնությամբ մարզադաշտում բարձրացրել են Արցախի դրոշը, ինչից հետո խաղը դադարեցվել էր:
Անյուտա Աթանեսյան