Իրաքում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Բողոքի ակցիաները սկսվել են հոկտեմբերի 1-ից՝ նախ ընդգրկելով Բաղդադը, ապա նաև երկրի այլ շրջաններ: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կյանքի պայմանների բարելավում, խնդիրների կարգավորում առողջապահության, աշխատաշուկայի, կրթության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:
Իշխանությունները հոկտեմբերի 2-4-ն ամբողջությամբ անջատել են համացանցի հասանելիությունը Բաղդադում և երկրի մի շարք շրջաններում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Իրաքի իշխանություններին և ցուցարարներին երկխոսություն սկսել: