Մալայզիայի Փենանգ նահանգի ղեկավար Չոու Կոն Յեաուի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին: Այս մասին հայտնում է Մալայզիայի ազգային լրատվական BERNAMA գործակալությունը:
ՀՀ կառավարության հրավերով իրականացվող այցի շրջանակում Չոու Կոն Յեաուն կներկայացնի իր «Փենանգ 2030»-ի տեսլականը, որը նպատակ ունի ստեղծել բնությանը մեծ ուշադրություն հատկացնող և սմարթ նահանգ:
Նշենք, որ ՏՏ համաշխարհային համաժողովը 2020 թվականին անց է կացվելու հենց Մալայզիայում: