ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբոսնել է տայգայում ծննդյան օրվա տոնակատարությունից առաջ։ Ռուսաստանի նախագահի հանգստի կադրերը հրապարակել է Life կայքը։
Նշվում է, որ նախագահին ուղեկցել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Զբոսանքի ընթացքում Պուտինը սունկ է հավաքել և ամենագնաց վարել տայգայում։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահն այցելել է սիրբիրյան տայգա։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահն իր 67–ամյակը մտադիր է նշել բնության գրկում` հարազատների ու մտերիմների շրջապատում։