Չիկագոյի Քոնորս այգում հայտնվել է նշան-ուղեցույց, որը ցույց է տալիս Չիկագոյից Երևան հեռավորությունը՝ 6 060 մղոն: Այդ մասին հաղորդում է Mirror-Spectator-ը:
Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի խոսքով, այս նշանը ցույց է տալիս, թե որքան փոքր է մեր մոլորակը: Հյուպատոսը կոչ արեց բոլոր ներկաներին այցելել Հայաստան:
Նշենք, որ անցած տարի նույն զբոսայգում տեղադրվել էին նստարաններ Չիկագո-Երևան մակագրությամբ:
radiovan.fm
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը